19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ցուցակագրումը չի նշանակում անձնագրեր հավաքել․ Հերմինե Նաղդալյան

ՀՀԿ կենտրոնական շտաբում հանգամանորեն ուսումնասիրել են նախօրեին հրապարակված ձայնագրությունները՝ կապված մի շարք դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հետ եւ համապատասխան հայտարարություն են տարածել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Բանախոսը նշեց, որ ցուցակագրումն ամենևին էլ բացասական երևույթ չէ, դա կազմակերպչական աշխատանքի մի մաս է: «Որեւէ քաղաքական ուժ ու գործիչ, […]

«Վախեցող չկա…». Արաբոյի Մանվել/տեսանյութ/

«Պատեկերացրեք դուք մի տուն եք կառուցել, տարիներ շարունակ կառուցել եք և լավն է այդ տունը, թե վատը կարևոր չի:Կարևորը այդ տունը կա ու դու սպասում ես, որ ապրես այդ տան մեջ: Մեկ էլ հենց ներսից մեկը սկսում է ջարդել քո տան ապակիները:Այս տունը՝ Հայաստանը, նաև ազատամարտիկներն են կառուցել ու հիմա ամեն բան ջարդվում է»,-Henaran.am-ի թղթակցի […]

Գալիս են

Մարտի 25-ին կլինի ռուս-հայաստանյան ներդրումային ֆոնդի ստեղծման մասին հայտարարությունը, ըստ որի` ինչպես նախապես տեղեկացվել էր ռուսահայ գործարարներն իրենց աջակցությունը կբերեն ՀՀ կառավարության տնտեսական ծրագրերին` մասնավորապես մարզերի համաչափ զարգացմանը: Այս առիթով Երեւան կժամանեն հայազգի գործարարներ:  Հիշեցնենք, այս ներդրումային նախաձեռնության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել տարեսկզբին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում էր: Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ով ի դեպ, […]

Կդառնա՞ ՀՀԿ-ը փոքրամասնություն (տեսանյութ)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասում է, որ ՀՀԿ-ը միայն մեծ կեղծիքների միջոցով կարող է հաջողության հասնել: Նա միանշանակ հայտարարեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի չեն գնալու, և նա կարևորում է այն, որ ոչ մի ուժ, որը կանցնի խորհրդարան, ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմի: Զրույցի մանրամասները` տեսանյութում:

Գեներալ Սեյրան Սարոյանը չի ուրացել /տեսանյութ/

ՀՀԿ-ի ցուցակում Արմավիրի մարզում առաջադրված ռեյտինգային թեկնածու, գեներալ Սեյրան Սարոյանը Էջմիածնում հանդիպել է ԵԿՄ անդամների հետ: «Սեյրան Սարոյանը մարդ է, որը չի ափսոսում և չի մոռանում իր անցած ճանապարհը և իր եղբայրներին: մարդ , որը ամենաթանկ սարերի, կամ գումարների խոստումով երբեք չի ուրանա իր մարտական ընկերների, իր եղբայրների արյունը»,-ներկայացնելով գեներալին ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Գրիգորյանը […]

Արթուր Բաղդասարյանին թողել ենք, ընկել Սեյրան Օհանյանի հետևից. «թեժ» բանավեճ (տեսանյութ)

ՀԿԿ ներկայացուցիչ Նաիրա Մարտիրոսյանը գոհ է քարոզարշավի ընթացքից: «Ոչ մի խոչընդոտներ չենք էլ հանդիպել, ուղղակի նկատել ենք, որ մարդիկ վախենում են միանալ ինչ-որ կուսակցությունների՝ մտածելով, թե ինչ կասեն, մարդիկ ուզում են, որ ինչ-որ բաներ վերականգնվեն: Ընդհանուր առմամբ ես բավարար եմ գնահատում մեր արշավը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս վստահ է, որ 5 տոկոսի չափը […]

Չի կողմնորոշվում` «զասլուգա ունի» /տեսանյութ/

«Հայդուկ» ջոկատի ազատամարտիկ, բանաստեղծ, տաքսիստ Արմեն Մարգարյանը չի կողմնորոշվում, որ կուսակցության կամ դաշինքի օգտին քվեարկել խորհրդարանական ընտրություններին: Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ազատամարտիկը նկատեց. «Դե մեր համար զասլուգա ունի, բայց դե քաղաքականությունը ուրիշ բան է: Դե երկրի նախագահն էլ է ազատամարտիկ, չգիտեմ…»: Մանրամասները՝ տեսանյութում:

Հովիկ Աբրահամյանին էլ

«Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աջակից Ազատ Արշակյանը վստահ է, որ ՊՆ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի: «Քաղաքական լուրջ գործընթացի մասնակից ու աջակից էր Սամվելը Բաբայանը, հետևաբար, նա ներգրավված էր քաղաքական գործընթացների մեջ, և նրան չեզոքացրին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս նկատեց, որ իշխանություններն արդեն 20 տարի է, որ նման […]

Դիմում Սերժ Սարգսյանին. ազատամարտիկը «ցնցող» նվեր ունի /տեսանյութ/

Արցախյան պատերազմի վետերան, քառօրյա պատերազմի մասնակից, «Հայդուկ» ջոկատի փոխհրամանատար Սեյրան Չիլինգարյանը դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա ընդգծում է, որ ընտրելու է այն կուսակցությանը, որը ղեկավարում է Գերագույն հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով. Պարոն նախագահ, ուզում եմ Ձեր կոչով դիմեք բոլոր փողատերերին, համր ու խուլ պատգամավորներին, որպիսի յուրաքանչյուրը՝ մեկ անասնապահական ֆերմա հիմնի սահմանամերձ […]

«էս ո՞վ է, որ իմ դեմ է դուրս եկել». քարոզարշավի թոհուբոհը շարունակվում է

«Ես դեռ ի սկզբանե ասել էի՝ այս ընտրարշավը լինելու է կոշտ,  բիրտ ուժերի կիրառմամբ: Դա կապված է նաև այսօրվա ընտրական համակարգի հետ: Այդ  համակարգը խրախուսում է ոչ միայն տարբեր կուսակցությունների, այլև  նույն կուսակցությունների անդամների միջև պայքարը: Դա ավելացնում է լարվածությունը: Ամեն մեկը տեսնում է ոչ այնքան քաղաքական պայքար, որքան, այսպես ասած, գործում է  թասիբը՝ էս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի