27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանին էլ

«Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աջակից Ազատ Արշակյանը վստահ է, որ ՊՆ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի: «Քաղաքական լուրջ գործընթացի մասնակից ու աջակից էր Սամվելը Բաբայանը, հետևաբար, նա ներգրավված էր քաղաքական գործընթացների մեջ, և նրան չեզոքացրին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինս նկատեց, որ իշխանություններն արդեն 20 տարի է, որ նման գործընթացների մեջ են: «Նրանք արդեն պատրաստվում են իշխանությունը գողանալ, դրա համար էլ նախապատրաստվում է դրան, արդեն գիտի, թե ինչ պետք է անի»:

Ազատ Արշակյանն ընդգծեց, որ ԱԱԾ հայտարարությունը, թե զենքը բերվել է Սամվել Բաբայանի պատվերով, չի կարող իրականություն լինել: «ԱԱԾ-ին պատիվ չի բերում այդպես ձևակերպելը, հարկավոր է քննել, զննել: Իսկ եթե հերյուրանք է, այդ քաղաքական վնասը, որ ստացավ այս դաշինքն, ո՞վ է փոխհատուցելու»:

Քաղաքական գործիչը նշեց, որ Հայաստանում ենք ապրում, և ցանկացածին կարող են ձերբակալել ու զոհ դարձնել: «Իրենք էլ են իրար զոհաբերում, օրինակ` նախկին վարչապետն էլ քաղաքական զոհաբերվեց»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ