30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ջրառատի մեղավորները պիտի պատժվեն /տեսանյութ/

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը անդրադարձավ նաև Ջրառատի դեպքերին:

Նախարարը ընդգծեց, որ դատապարտում է նման երևույթները:

Հարցին, թե  նման միջադեպերը  ՀՀԿ թեկնածուների մասնակցությամբ են  լինում, Ամիրյանը  արձագանքեց. «Ցանկացած կուսակցություն հասարակության հայելին է, ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել: Դատապարտում եմ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից»:

Ավելի վաղ   հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի էր ունեցել վիճաբանություն, որին հաջորդել էին կրակոցներ ու դանակահարություն։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Մելիք Մելքոնյանը, նրա անչափահաս որդին եւ եղբորորդին։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների խոսքով, հարձակվողները դուրս էին եկել գյուղապետարանի շենքից: Միջադեպին առնչություն են ունեցել Երանոսյանյան եղբայրները եւ նրանց հարազատները:

Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 258-րդ (խուլիգանությունը) եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ