15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Ռուսաստանի հետ խնդրի սրում չենք ուզում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ չի ուզում Ռուսաստանի հետ խնդրի սրում ռուսական Су-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո, հայտնում է Reuters-ը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան գործել է միայն հանուն իր շահերի պաշտպանությունից ելնելով։ «Մենք չենք ցանկանում լարել այս իրավիճակը։ Մենք միայն մեր անվտանգությունն ենք պաշտպանել»,- ասել է Էրդողանը։

Ի՞նչ ազդեցություն կունենա ՌԴ-Թուրքիա հակամարտությունը Հայաստանի վրա /վիդեո/

Թուրքագետ Գևորգ Պետրոսնյանը վստահ է, որ Հայաստանի շահի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների երկու ծայրահեղությունները: Առաջինը, ըստ թուրքագետի ծայրահեղ լավ, երկրորդը՝ ծաղրահեղ վատ հարաբերություններն են: Իսկ թե ո՞րը կլինի Հայաստանի դերակատարությունը կամ շահը, Պետրոսյանի խոսքով, հայտնի կդառնա, ՌԴ-ի որոշումից, քանի որ Ռուսաստանն այս պահին «պաուզա» է վերցրել: Մանրամասները՝ տեսանյութում.

Ռուսը թուրքի հերն անիծելու է, մեզ էլ մեր Մասիս սարը կվերադարձնի. Առավոտ

«Վերջ, հեսա ռուսը թուրքի հերն անիծելու է, մեզ էլ մեր Մասիս սարը կվերադարձնի». ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից ոգևորված բացականչում է իմ հայրենակիցների մի մասը։ Եթե ինձ հարցնեին, թե մեր հասարակական մտածողության ո՞ր դրսևորումն է պետության համար ամենավտանգավորը, ապա առանց վարանելու կպատասխանեի՝ հենց սա՛ է։ Խնդիրները որպես պետություն և որպես անհատ քեզնից դուրս տեսնելու եւ դրսից փրկիչներ […]

Թուրքիայի խոցած ռուսական ինքնաթիռի օդաչուին սպանել են /վիդեո 18+/

Նախօրեին Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռից կատապուլտված ռուս օդաչուներից մեկին սպանել են ջիհադական-ահաբեկիչները։ Ինչպես տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները, համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե  ինչպես է սպանված ռուս օդաչուն ջիհադականների ձեռքին հայտնվել։ Ավելի ուշ Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են, որ Су-24-ի երկրորդ օդաչուին սիրիացի զինվորականները հայտնաբերել եւ էվակուացրել են, գրում է НТВ.Ru-ն։ Al […]

Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Լավրովը չեղյալ է հայտարարել է իր այցը Թուրքիա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չեղարկել է իր այցը Թուրքիա: Թուրքական «haberler» լրատվական կայքի հաղորդմամբ` որպես այցի չեղարկման պատճառ առաջ է քաշվել թուրքական օդուժի կողմից թուրք-սիրիական սահմանի մոտ  ռուսական «SU 24» ռազմական ինքնաթիռի խոցման փաստը, գրում է Ermenihaber.am-ը: Նախատեսվում էր, որ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ  նախագահելու էին Ստամբուլ տեղի ունենալիք ռուս-թուրքական համագործակցության խորհրդի […]

Աշխարհահռչակ հայ լուսանկարչի ողջ արխիվը գնել է թուրքական ընկերությունը

Պոլսահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի ամբողջ ֆոտոարխիվը գնել է Dugus թուրքական հոլդինգը, գրում են թուրքական զլմ-ները, նշելով, որ կնքվել է պայմանագիր`  ընկերության և Արա Գյուլերի փաստաբանի միջև, ըստ որի ընկերությունը պարտավորվել է բարձր հոնորար վճարել հայ լուսանկարչին, խոսվում է ամսական 50 հազար ԱՄՆ դոլարի   մասին, տեղեկացնում է Arevelk.am-ը։ Հոնորարի չափը դեռևս չի հաստատվել, սակայն նշվում […]

Թուրք ցուցարարները շփոթել են դեսպանատներն ու Ռուսաստանի փոխարեն հարձակվել Նիդերլանդների դեսպանատան վրա

Ստամբուլում ազգայնամոլ ցուցարարները հակառուսական բողոքի ակցիա են իրականացրել՝ բողոքելով Սիրիայում թուրքմեններով բնակեցված շրջանների ռմբակոծումը, որին մասնակցել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերը, գրում է Ermenihaber.am-ը: Ցուցարարները բողոքի երթ են կազմակերպել Ստամբուլի կենտրոնական Իստիքլալ պողոտայում և երթի ավարտին կանգ առել ոչ թե Ռուսաստանի, այլ Նիդերլանդների դեսպանատան առաջ: Բանն այն է, որ երկու երկրների դեսպանատները գտնվում են կողք կողքի՝ […]

Արտակարգ վայրէջք

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայանում, քանի որ տեղեկատվություն  է ստացվել, որ դրանում պայթուցիկ սարք կա, հայտնում է NBC հեռուստաընկերությունը։ Նյու Յորքից Անկարա թռչող Airbus A330-ում եղել է 256 մարդ։ Վայրէջքից հետո բոլոր ուղեւորները տեղափոխվել են անվտանգ վայր, ներկայումս իրավապահ մարմինները շների օգնությամբ ստուգում են ինքնաթիռը։

Նոր բացահայտումներ Դինքի սպանության գործում

Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը պետական ծառայողների մասնակցության գործով հետաքննությունը նոր մանրամասներ է բացահայտել: «CnnTürk» լրատվական ծառայության տեղեկացնում է, որ սպանության օրը Օգյուն Սամասթը 3 անգամ զանգահարել է հեռախոսային խցիկներից, որոնք սպանությունից հետո տեղափոխել են: Իսկ հեռախոսազանգերի գրանցումները ոստիկանության գլխավոր վարչության հետախուզական բաժանմուքի պետ Ռամազան Աքյուրեքը 2011 թվականին ոչնչացրել էր, ինչ հետևանքով […]

Թուրքերը սուլել ու անվայել են պահել իրենց Փարիզի Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը լռությամբ հարգելիս /վիդեո/

Թուրքիայի և Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև նախօրեին տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ փորձել են 1 րոպե լռությամբ հարգել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը: Լռության րոպեն, սակայն, ընդհատվել է տրիբունաներից հնչող թուրք ֆուտբոլասերների սուլոցներով և աղաղակներով, գրում է  Ermenihaber.am-ը: Ահաբեկչության զոհերի հիշատակի հանդեպ թուրք ֆուտբոլասերների այդօրինակ անվայել պահվածքը առաջացրել է միջազգային մամուլի դժգոհ արձագանքը: Այդ մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի