28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր բացահայտումներ Դինքի սպանության գործում

Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը պետական ծառայողների մասնակցության գործով հետաքննությունը նոր մանրամասներ է բացահայտել: «CnnTürk» լրատվական ծառայության տեղեկացնում է, որ սպանության օրը Օգյուն Սամասթը 3 անգամ զանգահարել է հեռախոսային խցիկներից, որոնք սպանությունից հետո տեղափոխել են: Իսկ հեռախոսազանգերի գրանցումները ոստիկանության գլխավոր վարչության հետախուզական բաժանմուքի պետ Ռամազան Աքյուրեքը 2011 թվականին ոչնչացրել էր, ինչ հետևանքով կորել էին նաև 2007 թվականի հեռախոսազանգերի արձանագրությունները, գրում է Ermenihaber.am-ը:

Հետաքննությունը պարզել է, որ Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի հետախուզության բաժնի զինվորական աստիճան ունեցող մի աշխատակից սպանության օրը 08:10-14:20 ժամերի ընթացքում  5 անգամ երկար հեռախոսազրույց է ունեցել Դինքի սպանության կազմակերպիչներից մեկի՝ Էրհան Թունջելի հետ կապ ունեցող մի ոստիկանի հետ: Նույն պաշտոնյան սպանությունից անմիջապես հետո Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի 5 աշխատակցի հետ հեռախոսազրույց է ունեցել:

Հեռախոսազրույցների և տեսախցիկների արձանագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ սպանության օրը Սամասթին 6 ոստիկան է հետևել: Նրանք դեպքի վայրում են եղել սպանությունից առաջ և հետո՝ գաղտնի հետևելով Սամասթին: Պարզվել է, որ ոստիկաններից մեկը Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի ենթասպա է:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ