17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Թուրք ցուցարարները շփոթել են դեսպանատներն ու Ռուսաստանի փոխարեն հարձակվել Նիդերլանդների դեսպանատան վրա

Ստամբուլում ազգայնամոլ ցուցարարները հակառուսական բողոքի ակցիա են իրականացրել՝ բողոքելով Սիրիայում թուրքմեններով բնակեցված շրջանների ռմբակոծումը, որին մասնակցել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերը, գրում է Ermenihaber.am-ը:
Ցուցարարները բողոքի երթ են կազմակերպել Ստամբուլի կենտրոնական Իստիքլալ պողոտայում և երթի ավարտին կանգ առել ոչ թե Ռուսաստանի, այլ Նիդերլանդների դեսպանատան առաջ: Բանն այն է, որ երկու երկրների դեսպանատները գտնվում են կողք կողքի՝ 100 մ հեռավորությամբ: Դրոշների նմանությունը շփոթության մեջ է գցել ցուցարարներին և վերջիններս Ռուսաստանի դեսպանատան փոխարեն, ձվեր են նետել Նիդերլանդների դեսպանատան վրա:

Ստամբուլում Նիդերլանդների դեսպան Ռոբերտ Շուդդեբումը իր թվիթերյան էջում հրապարակել է ցուցարարների լուսանկարը՝ գրելով «Զայրացած թուրք ցուցարարները մեզ հաճախ են շփոթում մեր հարևանների հետ, ինչպես դա եղավ այսօր»:

Աղբյուր`    Ermenihaber.am

կօնսւլատե

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ