15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Էրդողանի ելույթի ժամանակ Օբաման անտարբեր մաստակ է ծամել /վիդեո/

Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ ԱՄն նախագահ Բարաք Օբաման մաստակ է ծամել և նույնիսկ չի կրել ելույթի թարգմանությունը լսելու համար նախատեսված ականջակալները: Այս թեմային անդրադարձել են թուրքական բազմաթիվ էլեկտրոնային լրատվամիջոցներ: Թեման քննարկումների առիթ է դարձել նաև սոցցանցեր թուրքական տիրույթներում: Մասնավորապես «T24» լրատվական կայքը գրում […]

Ինչ են քննարկել Էրդողանն և Պուտինը․ նախագահների հանդիպումը

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթանում է G-20 գագաթնաժողովը, որի շրջանակում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ եւ փակ է եղել լրագրողների համար: Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը և Ազգային հետախուզական […]

Թուրքիայում մահապարտը պայթեցրել է ինքն իրեն

Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում ԻՊ ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է ինքն իրեն, հայտնում է lifenews-ը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմների 14-ին, նույն օրը, երբ տեղի ունեցավ Փարիզի ահաբեկչությունը։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունի արդյունքում 4 ոստիկան է տուժել, զոհեր չկան։ Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 15-16-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունենում G20 գագաթնաժողովը։

Օբաման և Էրդողանը կհանդիպեն Թուրքիայում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Թուրքիանի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 15-ին կհանդիպեն Անթալիայում: Ինչպես հայտնել է ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը, հանդիպումը կկայանա G-20 գագաթնաժողովի շրջանակում, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը թուրքական Անթալիա քաղաքում: Հաղորդվում է, որ հանդիպման կենտրոնական թեման լինելու են Սիրիան և սիրիական զարգացումները:

Թուրքիայում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել․ զոհերի թվում երեխաներ կան

Թուրքիայի ծովափնյա Այվաջըլըք բնակավայրից Էգեյան ծով դուրս եկած նավը խորտակվել է: Նավը ապօրինի ներգաղթյալներ էր տեղափոխում հունական Միդիլլի կղզի, հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ նախնական տվյալների` մահացել է 14 հոգի, որոնցից 7-ը երեխաներ են եղել: Նավի խորտական պատճառները դեռևս հայտնի չեն: Աղբյուր`    Ermenihaber.am

Դավութօղլուն կայցելի Ադրբեջան

Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն, Թուրքիայում  նոր կառավարության ձևավորումից հետո պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան: Թուրքական «Bugun» թերթի կայքի հաղորդմամբ` Դավութօղլուն իր օտարկրյա այցերի շրջանակներում առաջինը կայցելի այպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն , այնուհետև Ադրբեջան և Իրաք, գրում է Ermenihaber.am-ը: Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած […]

Էրդողանն ու Օբաման պայմանավորվել են

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական  «gazetevatan» լրատվամիջոցի հաղորդմամբ` հեռախոսազրույցի ժամանակ, ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է Թուրքիայի նախահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հարցը, ինչպես նաև սիրիական ընդդիմությանը զինելու խնդիրը: […]

Վանի հայկական եկեղեցին թուրք զինվորները զուգարան են դարձրել

Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալե շրջանի Ալբայարաք (պատմ. Աղբակ) թաղամասում գտնվող հայկական  Սուրբ Բարդուղիմեիոս վանքը թուրք զինվորների կողմից օգտագործվել է որպես զուգարան, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Dicle» լրատվական գործակալության թղթակից Սելման Քելեշը գործակալության կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է եկեղեցու պատմությանը: Ըստ Քելեշի` վանքը երկար ժամանակ գտնվել է ռազմական գոտում և ավերվել թուրք զինվորների կողմից:  Զինվորները […]

Թուրք եմ, բայց դա իմ մեղքը չէ. սկանդալային հայտարարություն /վիդեո/

CNN հեռուստաընկերության հայտնի «Parts Unknown» հաղորդմանը հյուրընկալվել է թուրք դերասանուհի Սեռռա Յըլմազը։ Հաղորդմանը նա անսպասելի ու սկանդալային հայտարարություն է արել՝ ասելով՝  «Այո, թուրք եմ, բայց դա իմ մեղքը չէ»: Դերասանուհու այս խոսքերը բուռն արձագանք են թուրք օգտատերերի կողմից։ Նրանք հայհոյանքների տարափ են թափել երգչուհու հասցեին։

Թուրքիայի համար զիջումներ չեն արվելու․ Հոլանդիայի վարչապետ

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն ելույթ է ունեցել նոյեմբերի 5–ին Հոլանդիայի խորհրդարանի նիստում, որի օրակարգում եղել է փախստականների թեման: Իր խոսքում վարչապետը նշել է, որ այս խնդրի հետ կախպված Թուրքիայի համար զիջումներ չեն արվելու: BBC-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Ռյուտեն ընդգծել է, որ Եվրամիության (ԵՄ) անդամակցության հարցն ու փախստականների ճգնաժամը միմյանց հետ որևէ կապ չունեցող խնդիրներ են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի