15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրօղլուն հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ, գրում է Ermenihaber-ը: Թուրքիայի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության տեղեկացմամբ ` հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանն առնչվող հարցեր: Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Աղբյուր`    Ermenihaber.am

«Ո՞վ է սպանել հայերին». Արաբ պրոդյուսերները Ցեղասպանության մասին ֆիլմ են նկարահանել

Արաբ պրոդյուսները Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ են նկարահանել: Սա հայկական կոտորածների մասին առաջին արաբերեն ֆիլմն է, հայտնում է «Horizon Weekly»-ն: «Ո՞վ է սպանել հայերին» անվանումը կրող ֆիլմի նկարահանումները արվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում: Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունանա նոյեմբերի 8-ին, Կահիրեում:

Բախումներ Դիարբեքիրում, թուրքական կողմն ունի 2 զոհ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների վնասազերծման օպերացիայի ընթացքում վիրավորվել են թուրք ոստիկաններ, որոնցից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական բանակի 1 զինվոր էլ սպանվել է Դիարբեքիրի Դիջլե շրջանում քուրդ գրոհայինների հետ բախման ժամանակ: Հիշեցնենք, որ  նոյեմբերի 3-ին Սիլվանի Թեքել, Մեսջիթ և Քոնաք թաղամասերում հայտարարվել էր պարետային […]

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի`հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պուտինի նախաձեռնությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Էրդողանին շնորհավորել է Թուրքիայում նոյեմբերի 1-ին  տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Նշվում է, որ կողմերը քննարկել ռուս-թուրքական հարաբերությունների […]

Էրդողանի 20 տարվա վարորդը պատգամավոր է դարձել

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից ընտրված պատգամավորներից մեկը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարորդ Ահմեթ Համդի Չամլըն է: Ըստ «Hurriyet» օրաթերթի` նա 20 տարի կամավոր հիմունքներով եղել է Էրդողանի վարորդը, գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրը նշում է, որ Չամլըն առաջադրված է եղել նաև հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, միայն թե նախորդ ընտրություններին նա չի կարողացել […]

ԵԱՀԿ դիտորդները Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ զեկույց են հրապարակել

ԵԱՀԿ դիտորդները հրապարակել են Թուրքիայում նոյեմբերի 1–ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցը: Ըստ «Ակոս»-ի հրապարակման՝ ԵԱՀԿ պատվիրակությունն արձանագրել է հատկապես երկրի հարավ-արևելյան շրջաններում կուսակցությունների անդամների, քարոզարշավների անձնակազմի և կուսակցությունների գրասենյակների վրա իրականացված հարձակումները, ինչպես նաև՝ կուսակցությունների ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորությունների սահմանափակումները, գրում է Ermenihaber.am-ը: Պատվիրակությունն անդրադարձել է նաև մամուլի անազատության խնդրին, լրագրողների նկատմամբ հարուցված […]

Ռուսաստանն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Ռուսաստանն արձագանքել է խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) տարած հաղթանակին: Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է թուրք ժողովրդի կամքը  և կողմ է Անկարայի հետ համագործակցության ընդլայնմանը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել երկու կողմի համար շահութաբեր համագործակցությունը: «Մենք ծրագրում ենք  գործընկերային հարաբերություններն […]

Անհայտ անձը անկանոն կրակ է բացել քաղաքացիների վրա

Ստամբուլի Սարըյեր թաղամասում քաղաքացին անկանոն կրակ է բացել ու 5 հոգու հրազենային վնասվածք հասցրել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի ` Սարըյերում վեճ է ծագել մոտոցիկլետի վարորդի  և տեղացիների միջև: Սարըյերցի մի քանի տղամարդ ծեծի են ենթարկել մոտոցիկլետիստին, ինչից հետո վերջինս զենք է բերել և անկանոն կրակ բացել քաղաքացիների վրա ու փախուստի դիմել: […]

Սպիտակ տունն արձագանքել է Թուրքիայում անցկացված ընտրություններին

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեսթն անդրադարձել է նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ինչպես փոխանցում է թուրքական «mynet» լրատվակայքը,  Էռնեսթը նշել է, որ իրենք անհամբեր սպասում են Թուրքիայի նոր կառավարության ձևավորմանը և գործունեւությանը, գրում է Ermenihaber.am-ը: Բացի դրանից, նա իր անհանգստությունն է հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր թերթերի, լրագրողների, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի […]

Թուրքիայի մեջլիսն ունի երեք հայ պատգամավոր

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման նստաշրջանում ներկայացված կլինեն 3 հայ պատգամավորներ երկրի առաջատար երեք կուսակցություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում ընտրությունների նախնական արդյունքները: Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից պատգաամավոր է ընտրվել միանգամից 2 հայ թեկնածու. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված պոլսահայ լրագրող Մարկար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված իրավաբան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի