15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Ավելի քան 100 մտավորականներ Թուրքիայից բողոք-նամակով դիմել են Գերմանիայի կանցլերին

Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ավելի քան 100 գիտնականներ նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նախքան նրա այցը Թուրքիա: Նամակում գիտնականներն իրենց դժգոհությունն են արտահայտել Էրդողանի վարած քաղաքականության և Թուրքիայում տիրող իրավիճակի կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org» լրատվակայքի համաձայն՝  թուրք գիտնականները Գերմանիայի կանցլերի ուշադրությունը հրավիրել են Թուրքիայում լրագրողների հանդեպ կիրառվող բռնությունների և գրաքննության, Էրդողանին […]

Բացառիկ դեպք. թուրք պատգամավորը ցնցել է հայ համայնքին

2015 թվականի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ բացառիկ դեպք: Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, HDP կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ՝ պարոն Ալի Հեյդար Կոնչան այցելեց Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք և հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարների հետ: Պարոն Կոնչան Նիդերլանդներում է գտնվում գալիք ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ: Հանդիպմանը, որը կայացավ Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցում, մասնակցում էին նաև ՀՅԴ Նիդերլանդների կառույցի և Հայ Դատի հանձնախմբի անդամները: Հանդիպմանը ներկա […]

Ջավախեթիում բացվել է վրաց-թուրքական անցակետ

Երեկ Ջավախեքիում բացվել է նոր վրաց-թուրքական անցակետ, գրում է jnews.ge-ն։ Բացմանը ներկա են եղել պաշտոնական ներկայացուցիչներ Վրաստանի եւ Թուրքիայից։ Նշվել է, որ անցակետի բացումը կնպաստի տարածքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

1915-ի դեպքերը Եվրոպայում արդեն պետք է ակադեմիական մակարդակում քննարկեն. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «haberciniz.biz» լրատվական կայքի` Դավութօղլուն մասնավորապես ասել է. «1915 թվականի դեպքերը տիկին Մերկելի հետ շատ ենք քննարկել, հատկապես այն ժամանակ, եր այդ հարցը Գերմանիայի խորհրդարանում էր բարձրացվել: Հավատում ենք, որ […]

Նուլանդը կմեկնի Թուրքիա

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը կայցելի Թուրքիա: Ակնկալվում է, որ Նուլանդն այցի ընթացքում Թուրքիայի իշխանությունների հետ կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ջանքերը, փախստականների ճգնաժամը, այլ տարածաշրջանային եւ երկկողմանի հարցեր:

Մերկելն ու Էրդողանը հանդիպել են

Աշխատանքային այցով Թուրքիա է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա  Յըլզըդ պալատում հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում են թուրքական կայքերը: Հանդիպումից հետո Էրդողանը մամուլի ասուլիս է տվել, որտեղ տեղեկացրել է, որ Գերմանիայի առաջնորդի հետ հանդիպմանն առաջնային քննարկվել է փախստականների հարցը: Մերկելը նշել է, որ ներկայում շուրջ 2 միլիոն փախստական ունեցող Թուրքիային […]

Թուրքիայի արտգործնախարարը խստորեն քննադատել է Ռուսաստանին ու ԵՄ-ին

Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ռուսաստանին և Եվրամիությանը (ԵՄ) քննադատող հայտարարություններ է արել: Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքի վկայությամբ՝ Սինիրլիօղլուն մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայի տարածքում ծավալած ռազմական գործողությունների համար՝ պնդելով, թե դրանք «որևէ կապ չունեն «Իսլամական պետության»  (ԻՊ- İŞİD)  դեմ պայքարի հետ: Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը  «սխալ է գործում»  և ընդգծել, որ ինքը դեռ Նյու […]

Թուրքիան Սիրիայի հետ սահմանը հատած անօդաչու թռչող սարք է խոցել

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Սիրիայի հետ սահմանին անօդաչու թռչող սարք խոցելու մասին, գրում է Ermenihaber.am-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ անօդաչու թռչող սարքը հատել է թուրք-սիրիական սահմանը և չնայած թուրքական կողմը երեք անգամ Թուրքիայի օդային տարածքը լքելու զգուշացում է արել, սարքը շարունակել է թռիչքը, ինչից հետո թուրքական կողմը խոցել է այն: Իշխանամետ թուրքական «Sabah» […]

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը Փերինչեքի գործով Եվրադատարանի վճռի վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարարությունը հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գերագույն պալատի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հրապարակած դատավճռի մասին հայտարարություն է արել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նախ նշվում է, որ դատավճռով արձանագրվել է, որ խախտվել է ցեղասպանությունը ժխտած Դողու Փերինչեքի խոսքի ազատությունը: «Որոշումը դիտարկում ենք որպես խիստ զգուշացում ցեղասպանության մասին […]

Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Sabah» թերթի կայքի համաձայն՝ Թուրքիայի նախագահականից հաղորդագրություն է է տարածվել այն մասին, որ Օբաման ու Էրդողանը զրույցի ժամանակ քննարկել են «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում իրենց համագործակցությանը, Սիրիայում ռուսական ուժերի ծավալած ռազմական գործողություններին վերաբերող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի