15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Sabah» թերթի կայքի համաձայն՝ Թուրքիայի նախագահականից հաղորդագրություն է է տարածվել այն մասին, որ Օբաման ու Էրդողանը զրույցի ժամանակ քննարկել են «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում իրենց համագործակցությանը, Սիրիայում ռուսական ուժերի ծավալած ռազմական գործողություններին վերաբերող խնդիրներ: Նշվում է, որ Օբաման իր ցավակցություններն է հայտնել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և  ԱՄՆ–ի անունից համերաշխություն է հայտնել՝ Թուրքիայի անվտանգության ապահովման խնդրում:

Օբաման և Էրդողանը համաձայնության են եկել այն հարցում, որ Սիրիայում քաղաքական անցումն ապահովելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ԻՊ-ի դեմ ռազմական ճնշումները և հզորացնել չափավոր ընդդիմությունը: Կողմերն ընդգծել են  նաև, որ հնարավորինս արագ պետք է կասեցնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հարձակումները: Ընդգծվել է նաև, որ Կիպրոսի վերաբերյալ բանակցություններում դրական առաջընթաց կա և կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու  խնդրի լուծմանն ուղղված ջանքերին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ