28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացառիկ դեպք. թուրք պատգամավորը ցնցել է հայ համայնքին

2015 թվականի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ բացառիկ դեպք: Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, HDP կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ՝ պարոն Ալի Հեյդար Կոնչան այցելեց Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք և հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարների հետ: Պարոն Կոնչան Նիդերլանդներում է գտնվում գալիք ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ:

Հանդիպմանը, որը կայացավ Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցում, մասնակցում էին նաև ՀՅԴ Նիդերլանդների կառույցի և Հայ Դատի հանձնախմբի անդամները: Հանդիպմանը ներկա էր նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունից՝ Փիթր Օմտզիխտը: Պարոն Կոնչան իր ելույթում մասնավորապես անդրադարձավ Հայոց Ցեղասպանության խնդրին: Նա նշեց, որ հայկական միջավայրում նա իրեն զգում է ինչպես տանը, իսկ հայկական կոտորածները նախորդ դարի սկզբին ոչ այլ ինչ
են քան ցեղասպանություն.

« Բոլորս գիտենք, որ 1915-ին Օսմանյան Թուրքիայում բնակվող հայ ազգաբնակչությունը ենթարկվեց աղետալի և արյունալի դեպքերի: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք հայ ժողովրդի տառապանքները, պետք է ասենք, որ կատարվածը ցեղասպանություն էր:

Պարոն Կոնչան մասնակցեց նաև կիրակնօրյա պատարագին:

unnamed unnamed (2)

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ