15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

1915-ի դեպքերը Եվրոպայում արդեն պետք է ակադեմիական մակարդակում քննարկեն. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «haberciniz.biz» լրատվական կայքի` Դավութօղլուն մասնավորապես ասել է. «1915 թվականի դեպքերը տիկին Մերկելի հետ շատ ենք քննարկել, հատկապես այն ժամանակ, եր այդ հարցը Գերմանիայի խորհրդարանում էր բարձրացվել: Հավատում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վերջին վճռից հետո այդ թեման Եվրոպայում այսուհետև պետք է քննարկվի առավելապես ակադեմիական մակարդակում: Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ Թուրքիան այդ տեսանկյունից պատրաստ է աջակցել ամեն տեսակ պատմական հանձնաժողովների աշխատանքներին, որոնցում ներառված կլինեն նաև գերմանացի պատմաբանները»:

Թուրքիայի վարչապետը, ընդգծելով, որ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան և Գերմանիան միասին են գործել, ասել է, որ իրենք միշտ կարևորել են գերամանացի պատմաբանների մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծումը, որի տրամադրության տակ կդրվեն նաև թուրքական արխիվները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ