09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայի արտգործնախարարը խստորեն քննադատել է Ռուսաստանին ու ԵՄ-ին

Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ռուսաստանին և Եվրամիությանը (ԵՄ) քննադատող հայտարարություններ է արել:

Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքի վկայությամբ՝ Սինիրլիօղլուն մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայի տարածքում ծավալած ռազմական գործողությունների համար՝ պնդելով, թե դրանք «որևէ կապ չունեն «Իսլամական պետության»  (ԻՊ- İŞİD)  դեմ պայքարի հետ: Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը  «սխալ է գործում»  և ընդգծել, որ ինքը դեռ Նյու Յորքում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել էր. «Թուրքիայի սահմանների մոտ իրականացվող գործողությունները վտանգավոր են, դրանք այնքան լուրջ են,  որ ամեն վայրկյան կարող են ողբերգության բերել», գրում է Ermenihaber.am-ը:

Անդրադառնալով սիրիացի փախստականների հարցում Եվրամիության կողմից Թուրքիային օգնություն ցուցաբերելու խնդրին՝ Սինիրլիօղլուն մեղադրել է ԵՄ-ին ՝ փախստականների խնդիրը « դեռ նոր հայտնաբերելու» մեջ:

«Թուրքիան այնպիսի երկիր չէ, որ նրա մասին հիշեն միայն դժվարին պահին: Բացի այդ անընդունելի է, որ  սիրիացիների համար տրամադրվող օգնությունը փոխհատուցվի  Թուրքիայի համար նախատեսված հիմնադրամներից», նշել է  Սինիրլիօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ