15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

«Իսլամական պետությունը» Թուրքիայում ստրուկների վաճառքով է զբաղվում /վիդեո/

Գերմանական ARD հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել,որում նշվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիայում է իրականացնում Սիրիայում և Իրաքում առևանգած կանանց վաճառքը։ Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` գերմանական ARD-ի թղթակիցները նկարահանել են,  թե ինչպես են ահաբեկիչների ձեռքում գտնվող եզդիներին գումարով գնում և հանձնում հարազատներին:

Տնտեսական սահմանափակումներով Ռուսաստանն ինքն իրեն է վնասում. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն կատարած այցի ընթացքում տված հարցազրույցներից մեկում անդրադարձել է ռուս-թուրքական ճգնաժամին, գրում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով Ռուսաստանի մաքսակետերում դիտավորյալ սպասեցվող թուրքական պտուղ-բանջարեղենի խմբաքանակին, ասել է. «Թուրքական մթերքները իրացման խնդիր չունեն: Մեկ այլ շուկա կարող ենք արտահանել: Այդ ուղղությամբ աշխատանքներ կտանենք: Թուրքիայի պես աշխարհագրություն ունեցող երկիրը նման […]

Էրդողանն անգամ զուգարանում էր փորձում հանդիպել Պուտինին․ զլմ-ներ

«Коммерсантъ»-ի թղթակիցը, ով ներկա է եել Փարիզում կլիմայի հարցերով գագաթնաժողովին, պատմել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ինչպիսի ջանքեր է թափել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար։ Լրագրողը պատմել է, որ «մինչ մնացած 147 երկրների ղեկավարներն աշխատում էին, Էրդողանը միջանցներով շրջում էր, լրագրողներին ուշադրություն չէր դարձնում, անընդհատ անցուդարձ էր անում այն սենյակի կողքով, որտեղ […]

Չեխիայի Պատգամավորների պալատի թուրքամետ նախագահը արտասանեց` «Հայոց Ցեղասպանություն» /վիդեո/

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Երևանում է: Քիչ առաջ Ազգային ժողովում կայացավ Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի և Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի համատեղ ասուլիսը: Կողմերը կարևորեցին երկուստեք հարաբերությունները: Ուշագրավ է, որ Յան Համաչեկն իր խոսքում ասաց. «Ես ինքս հավատում եմ, որ անցյալը պետք է վերհիշել և դասեր […]

Վերջին 8 ամսում ԻՊ-ն արդեն 800 մլն դոլարի նավթ է վաճառել Թուրքիային

Իրանի Իսլամական Հանրապետութունում (ԻԻՀ) և Իրաքում մի շարք ազդեցիկ դեմքերի կողմից հայտարարություններ են հնչեցվել, ըստ որոնց, Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից: ԻՆչպես տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը, նման հայտարարություն են  իրանական «Նավթ, գազ և նավթաքիմիական արտադրանք արտահանողների միության» նախագահ Հասան Թաջիքը և Իրաքի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական  Մուվաֆաք […]

Թուրքական ապրանքը «կուլ կտա» հայ արտադրողին. Հայկական ժամանակ

«Երեկ Ռուսաստանի կառավարությունը հրապարակեց թուրքական այն արտադրանքների ցանկը, որոնց ներկրումը ՌԴ տարածք արգելվելու է: Արգելքի տակ հայտնված ապրանքների մեծագույն մասը կարող է իրացվել Հայաստանում։ Սա տեսական հնարավորություններ Է ստեղծում դեպի   Ռուսաստան  հայկական  արտադրության  այդ ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու համար։ Կրկին տեսականորեն սա դրական իրադարձություն Է մեր տնտեսության համար։ Սակայն գործնականում ավելի մեծ է հնարավորությունը, որ […]

Ահաբեկչություն Ստամբուլի մետրոյում․կա զոհ /վիդեո/

Ստամբուլի Բայրամփաշա մետրոյի կայարանում ռումբ է պայթել, ինչի հետեւանքով նախնական տեղեկություններով կա մեկ զոհ եւ վիրավորներ, հայտնում է NTV.ru-ն։ Թուրքական  «Հուրիեթ» պարբերականին անվտանգության մարմիններից հասած տեղեկությունների համաձայն` Բայրամփաշա մետրոյի կայարանի մոտակայքում ռումբ է գործի դրվել: Մարդկանց արագ կերպով տարհանել են դեպքի վայրից։ Այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում։ Պայթյունի պահի տեսագրությունը հայտնվել է համացանցում։

Milliyet-ը հրապարակել է Ռուսաստանի դեմ Թուրքիայի պատժամիջոցների նախագիծը

Թուրքիան պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ այն բանից հետո, երբ վերջինս սկսեց պատճամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Milliyet» պարբերականը գրում է, որ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի ղեկավարությամբ նիստ է գումարվել, որի ընթացքում մշակված նախագիծը ներկայացվելու է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հաստատմանը: Ըստ թերթի տվյալների՝  նախագծի կարևոր կետերն են. 1. Վերադարձնել Ռուսաստանի մաքսակետերում դիտավորյալ […]

Էրդողանը չի պատասխանել ներողություն խնդրելու մասին ռուս լրագրողի հարցին

Կլիմայական գլոբալ փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի փարիզյան գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին: Բայց ինչպես նկատել է տալիս թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, Էրդողանը խուսափել է ռուս լրագրողի հարցին պատասխանելուց, գրում է Ermenihaber.am-ը: Ռուսական «Ria Novosti» լրատվական գործակալության թղթակիցն Էրդողանին հարցրել է, թե արդյոք Թուրքիայի նախագահը ներողություն կխնդրի Սիրիայում ռուսական  «СУ-24» ռազմական ինքնաթիռի խոցման […]

Էրդողանը և ԻՊ-ին հավատարմություն հայտնած կազմակերպության ղեկավարը՝ մեկ լուսանկարում

Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնկաչոք է Աֆղանստանի նախկին վարչապետ Գյուլբեդին Հիքմեթյարի  առջև: Ըստ պնդումների՝ լուսանկարն  արվել է 1985 թվականին, երբ Հիքմեթյարն այցելել էր Թուրքիա: Նշենք, որ վերջինիս հիմնած կառույցը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Sol» լրատվական կայքի պնդումների՝ Էրդողանի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի