15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Իրականությունը պարզելուց հետո հայտարարություն կանենք․ Չավուշօղլուն՝ Էգեյան ծովի միջադեպի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Էգեյան ծովում տեղի ունեցած միջադեպին, երբ ռուսական ռազմանավը նախազգուշական կրակ էր բացել թուրքական ձկնորսական նավի վրա, գրում է Ermenihaber.am-ը: Հռոմում ընթացող Լիբիայի հարցերով միջազգային համաժողովից հետո Չավուշօղլուն թուրք լրագրողներին հայտնել է, որ թուրքական կողմը բոլոր տեղեկությունները ստանալուց և իրականությունը պարզելուց հետո անհրաժեշտ հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին […]

Թուրք-ռուսական պայթունավտանգ հարաբերություններում Հայաստանը ակամա հայտնվում է թատերաբեմին

«Գիտենք, որ նոյեմբերի 24-ից հետո խիստ լարված են հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Լայնամասշտաբ պատերազմներ կարծում եմ չեն սկսի, սակայն կլինեն լուրջ հետևանքներ»,- այսօր ՝ դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով այս պահին հիմնարար հարցադրումներ անելն անհնար է համարում, քանի որ  դեռ պարզ չէ, թե  Ռուսաստանը ինչ մեթոդների կդիմի […]

ԻՊ-ը եզդի կանանց է վաճառում Այնթափի շուկայում, Թուրքիայի իշխանությունները լռում են

Թուրքիայի Անթեպ (Այնթափ) քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող ստրուկների շուկայի հետ կապված հերթական դատական հայցն է ներկայացվել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «siyasihaber1.org» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ, ազգությամբ եզդի Ֆելեքնազ Ուջան հարցում էր ներկայացրել ԹԱՄԺ, որին պետք է պատասխաներ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Սակայն […]

Իրաքը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ թուրքական զինուժն իր տարածքից հանելու համար

ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Ալի ալ Հաքիմն Իրաքից թուրքական զորքն անհապաղ դուրս բերելու պահանջով նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (ԱԽ), գրում է Ermenihaber.am-ը: Նամակով ԱԽ-ի խնդրվում է պահանջել Թուրքիայից, որպեսզի վերջինս անհապաղ դուրս բերի զորքերը Իրաքի տարածքից և այլևս չխախտի այդ երկրի ինքնիշխանությունը: Դիմումի մեջ Թուրքիայի կողմից Իրաք զորք ուղարկելը (առանց Իրաքի թույլտվության) միջազգային […]

Մանկապղծության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացին դատապարտվել է 240 տարվա ազատազրկման

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքի բնակիչ Ֆերհաթ Զորլուն, ով մեղադրվում է մանկապղշության մեջ, դատարանի կողմից 240 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 12-17 տարեկան 19 տղա երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության` Զորլուն նաև ստիպել է երեխաներին միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Doğan» […]

Մեր համբերությունն անսահման չէ. Չավուշօղլուն՝ ՌԴ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույց է տվել, որի ընթացքում ադրադարձել է թուրք-ռուսական լարված հարաբերություններին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը սխալ քայլերի է գնում: «Մեր համբերությունն անսահման չէ: Եթե մինչ օրս ձեր արածներին պատասխան չենք տալիս, ապա դա չի ենթադրում, որ վախենում ենք։ Տեղի ունեցած միջադեպը մեզ համար ցանկալի չէր: […]

Թուրքիայում պահանջում են Պուտինի դեմ քրեական գործ հարուցել

Թուրքիայի գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն հանդիսացող «Էրգենեկոն»-ի դատական գործով մեղադրյալ Մահիր Աքքարը դիմել է Անկարայի դատախազություն, որպեսզի վերջինս քրեական գործ հարուցի Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և զրպարտելու մեղադրանքով, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի` Աքքարը պահանջել է, որ քրեական գործ հարուցվի նաև Ռուսաստանի Պաշտպանության […]

Թուրքիային ահաբեկչական երկիր հռչակելու առաջարկով ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել

ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ ուղղված ստորագրահավաք է սկսվել: Թուրքալեզու «amerikaninsesi.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Նախագահ Էրդողանի ղեկավարած Թուրքիան պետք է հռչակվի որպես ահաբեկչությանն աջակցող պետություն և պետք է վերջ դրվի Ամերիկայի հետ դաշնակցությանը» վերնագրով ստորագրահավաքը մեկնարկել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ աղբյուրի՝ Սպիտակ տան կողմից պատասխանի արժանանալու համար նմանատիպ դիմումները սովորաբար պետք է 30 […]

Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ռազմաճամբարները

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին երեկոյան թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մի շարք ռազմաճամբարներ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «turkiyegazetesi» լրատվական կայքի` նշյալ օպերացիային մասնակցել է  F-16 տիպի 10 կործանիչ: Վերջիններս ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Ավաշին, Բասյան, Զափ և Հաքուրք շրջաններում […]

Թուրքիան արտաքսել է ռուսական հեռուստաընկերության լրագրողներին

Թուրքիան արտաքսել է իր տարածքում նկարահանումներ իրականացնող ռուսական «Rossia-1» պետական հեռուստաընկերության աշխատակիցներին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Hurriyet» թերթի կայքը, վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը, գրում է, որ ռուսական հեռուստաալիքի լրագրողները դեկտեմբերի 7-ին իրապահների կողմից բերման են ենթարկվել Թուրքիայի Հաթայ նահանգից: Ըստ թուրքական աղբյուրի` Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվել է. «Ոստիկանական բաժանմունք տեղափոխված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի