15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Կիբեր հարձակումների պատճառով կաթվածահար է եղել թուրքական բանկերի գործունեությունը

Վերջին օրերին ընթացքում Թուրքիայի դեմ իրականացվող կիբեր հարձակումների թիրախ են դարձել թուրքական բանկերը: Թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ անցյալ շաբաթվա ընթացքում թուրքական բանկերի դեմ իրականացված բազմաթիվ կիբեր հարձակումների հետևանքով դեկտեմբերի 24-ին որոշ թուրքական բանկերի պաշտոնակայքեր արգելափակվել են: Ենթադրվում է, որ հարձակումներն իրականացվել է «Anonimus» հաքերային (ցանցահենային) խմբի կողմից, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ աղբյուրի՝ այս հարձակումների […]

Ստամբուլի օդանավակայանում վթարվել է իրանական ինքնաթիռ /վիդեո/

Թեհրանից  Ստամբուլ մեկնող ուղևորատար ինքնաթիռն Աթաթուրքի անվան օդանավակայանում  վայրէջք կատարելուց հետո  բախվել է հարակից արգելապատնեշին: Ըստ թուրքական «hurriyet» պարբերականի` իրանական «Mahar Air»  ավիաընկերությանը պատկանող «Airbus A310» ինքնաթիռը վայրէջքի ժամանակ, բախվելով կայանատեղիի արգելապատնեշին, վնասել է նաև մոտակայքում գտնվող ավտոբուսը: Զոհեր և վիրավորներ չեն եղել: Ավտոբուսի մեջ մարդիկ չեն եղել, գրում է է Ermenihaber.am-ը: Ինքնաթիռում գտնվող 150  ուղևորները անմիջապես տարհանվել են: […]

«Ռուսաստանն ու Հայաստանը միավորվել են՝ ընդդեմ Թուրքիայի». Sabah

Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են պայմանագիր՝ 2016թ. Կովկասյան տարածաշրջանում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը այս համագործակցությունը բնութագրել է որպես «միավորում ընդդեմ Թուրքիայի»: Որպես իր թեզի ապացույց կայքը հղում է անում գեներալ Ալեքսանդր Լուզանի խոսքերին: Վերջինս «РИА Новости»-ի հետ հարցազրույցում […]

Թուրքիայում 8 օրվա ընթացքում սպանվել է 168 քուրդ գրոհային

Թուրքիայի արևելյան շրջաններում շարունակվում են թուրք-քրդական բախուիմները: «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` վերջին 8 օրվա ընթացքում թուրք ուժայինների կողմից քուրդ զինյալների դեմ ուղղված գործողությունների ընթացքում սպանվել է 168 քուրդ գրոհային: Գործողություններն իրականացվել են Ջիզրե, Սիլոպի, Սուր, Դարգեչիթ, Նուսայբին շրջաններում և Բիթլիս քաղաքում: Ըստ աղբյուրի` Ջիզրեում սպանվել է 113, Սիլոպիում` 9, Սուրում` 23, Դարգեչիթում` 16, Նուսայբինում` 3 […]

Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում

Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում դեկտեմբերի 22-23-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում պայթյուն է որոտացել:  Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է օդանավակայանի երկու կին աշխատակից, որոնցից մեկը այսօր հիվանդանոցում մահացել է: Տարածքում խստացվել են անվտանգության միջոցառումները, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը տեղեկացրել է, որ պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն, այդ ուղղությամբ աշխատանքներ […]

Արա Գյուլերն ու Էրդողանը` հայտնի ծաղրանկարչի թիրախում /ֆոտո/

Բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆի թիրախում այս անգամ հայտնվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու պոլսահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերը, գրում է Ermenihaber.am-ը: Լաթուֆը իր հերթական ծաղրանկարում անդրադարձել է օրերս Գյուլերի` Էրդողանին և նրա ընտանիքին լուսանկարելուն: Թուրքիայում բազմիցս գրաքննության զոհ դարձած բրազիլացի նկարիչի ծաղրանկարում պատկերված է Էրդողանը` թուղթը ձեռքին, նստած զուգարանակոնքին, որին լուսանկարում է Գյուլերը: Ծաղրանկարը […]

Աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին և նրա թոռներին /ֆոտո/

Աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին, գրում է  Ermenihaber.am-ը: Նախագահին լուսանկարելու ցանկություն հայտնել է հենց Գյուլերը: Այս մասին տեղեկացնում է «Cnntürk» լրատվական ծառայությունը՝ հղում անելով նախագահականի իր աղբյուրներին: Լուսանկարիչը զանգահարել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին և ասել, որ ցանկանում է լուսանկարել Էրդողանին, որը վերջին […]

Թուրք ոստիկանները քարշ են տվել քուրդ երիտասարդի դիակը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելից վերադարձի ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկություններ է հայտնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ)  զինյալների դեմ իրականացվող ուժային օպերացիաների մասին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ վարչապետն անդրադարձել է  վերջերս մեծ աղմուկ բարձրացրած երիտասարդի քուրդ PKK-ականի սպանության և նրա դիակը կտտանքների ենթարկելու թեմային: Միջանկյալ նշենք, որ հոկտեմբերին Թուրքիայի […]

Պուտինի հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիայի վերաբերյալ վերջին հայտարարություններին: Թուրքիայի վարչապետը կոշտ արձագանքելով Պուտինի հայտարարություններին, ասել է, որ այդ խոսքերը լուրջ չի ընդունում, գրում է Ermenihaber.am-ը։ «Պուտինի խոսքերում սովետական մտածելակերպ եմ տեսնում: Հավանաբար նա դեռ ԿԳԲ-ական օրերում է մնացել: Սակայն ԿԳԲ-ական քարոզչության ժամանակներն անցել են: Նրա ասածներին ի պատասխան ես […]

Սիրիան չեղարկել է Թուրքիայի հետ ունեցած ազատ վիզային ռեժիմը

Թուրքիայի քաղաքացիները այսուհետ Սիրիա կմեկնեն միայն վիզա ստանալուց հետո: Թուրքական «Cumhuriyet» թերթը, հղում անելով սիրիական «SANA» լրատվական գործակալությանը, նշում է, որ Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել,   ըստ որի` այսուհետ Սիրիայի և Թուրքիայի միջև չեղարկվում է ազատ վիզային ռեժիմը, որը գործում էր դեռևս 2009 թ.-ից, գրում է Ermenihaber.am-ը: Վերոնշյալ հայտարարության մեջ մասնավորապես նշված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի