06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում

Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում դեկտեմբերի 22-23-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում պայթյուն է որոտացել:  Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է օդանավակայանի երկու կին աշխատակից, որոնցից մեկը այսօր հիվանդանոցում մահացել է: Տարածքում խստացվել են անվտանգության միջոցառումները, գրում է Ermenihaber.am-ը:

Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը տեղեկացրել է, որ պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Ըստ ստացված տեղեկության՝ պայթյունը որոտացել է օդանավակայանի կանգառում՝ ինքնաթիռներից մեկի առջևի հատվածում: Սաբիհա Գյոքչեն օդանավակայանի տնօրինության կողմից տարածված գրավոր հայտարարությամբ տեղեկացվել է, որ պայթյունի ժամանակ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել: Պայթյունը որևէ կերպ չի ազդել օդանավակայանի գործունեության վրա  և նախատեսված թռիչքները շարունակում են իրականացվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ