06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրք ոստիկանները քարշ են տվել քուրդ երիտասարդի դիակը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելից վերադարձի ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկություններ է հայտնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ)  զինյալների դեմ իրականացվող ուժային օպերացիաների մասին, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ վարչապետն անդրադարձել է  վերջերս մեծ աղմուկ բարձրացրած երիտասարդի քուրդ PKK-ականի սպանության և նրա դիակը կտտանքների ենթարկելու թեմային:
Միջանկյալ նշենք, որ հոկտեմբերին Թուրքիայի Շըրնաք նահանգում ոստիկանության հատուկ ջոկատայինները սպանել են քուրդ երիտասարդի ու նրա մարմինը, ոստիկանական մեքենայից կապած, քարշ տվել փողոցով:

Տեսարանը պատկերող լուսանկարը «Twitter» սոցիալական ցանցում տեղադրել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշը հետևյալ գրությամբ. «Այս լուսանկարին ուշադիր նայեք: Նախօրեին է արվել Շըրնաքում: Թող ոչ ոք չմոռանա, քանի որ մենք չենք մոռանալու»:

Դավութօղլուն հայտնել է, որ սպանվածի մարմինը մեքենային կապած և փողոցով քարշ տված ոստիկանները հեռացվել են ոստիկանությունից:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ