15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ստամբուլի օդանավակայանում վթարվել է իրանական ինքնաթիռ /վիդեո/

Թեհրանից  Ստամբուլ մեկնող ուղևորատար ինքնաթիռն Աթաթուրքի անվան օդանավակայանում  վայրէջք կատարելուց հետո  բախվել է հարակից արգելապատնեշին: Ըստ թուրքական «hurriyet» պարբերականի` իրանական «Mahar Air»  ավիաընկերությանը պատկանող «Airbus A310» ինքնաթիռը վայրէջքի ժամանակ, բախվելով կայանատեղիի արգելապատնեշին, վնասել է նաև մոտակայքում գտնվող ավտոբուսը: Զոհեր և վիրավորներ չեն եղել: Ավտոբուսի մեջ մարդիկ չեն եղել, գրում է է Ermenihaber.am-ը:

Ինքնաթիռում գտնվող 150  ուղևորները անմիջապես տարհանվել են: Դեպքի հետ կապված իրականացվում է հետաքննություն: Նախնական տվյալներով բախումը տեղի է ունեցել, ինքնաթիռի արգելակների հետ կապված անսարքության պատճառով:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ