28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ռուսաստանն ու Հայաստանը միավորվել են՝ ընդդեմ Թուրքիայի». Sabah

Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են պայմանագիր՝ 2016թ. Կովկասյան տարածաշրջանում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը այս համագործակցությունը բնութագրել է որպես «միավորում ընդդեմ Թուրքիայի»: Որպես իր թեզի ապացույց կայքը հղում է անում գեներալ Ալեքսանդր Լուզանի խոսքերին: Վերջինս «РИА Новости»-ի հետ հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե Ռուսաստան – Հայաստան ռազմական համագործակցությունը կապված է Թուրքիայի հետ, գրում է ermenihaber.am-ը:
«Այսօր հակաօդային պաշտպանությունը ռազմական ոլորտում ամենակարևորն է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և նրա տարածքում գտնվում են ոչ միայն թուրքական, այլև ամերիկյան ռազմաօդային ուժեր: Օդային սահմանների պաշտպանության համար ավելի լուրջ համակարգ է անհրաժեշտ, այդ պատճառով էլ ուժերը միավորվել են», – ասել է Լուզանը:
Գեներալը նաև նշել է , որ աշխարհագրական դիրքի պատճառով հայ-ռուսական ռազմաօդային համագործակցությունը դժվարանում է, սակայն սա կարող է լավ նախադեպ լինել՝ ԱՊՀ մյուս երկրների հետ համատեղ ռազմաօդային համակարգեր ստեղծելու համար: Արդեն իսկ աշխատանքներ են տարվում Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ համապատասխան համակարգերի ստեղծման ուղղությամբ:
Ռուսաստան- Հայաստան ռազմաօդային համագործակցության համատեքստում Լուզանը նշել է նաև, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա է տեղակայված, որը նույնպես պետք է պաշտպանել այլ երկրների ռազմաօդային ուժերից:
Թուրքական կայքը անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս չի կարող խոսք լինել հրադադարի ռեժիմի խախտման մասին, քանի որ Ադրբեջանը կիրառում է իր բոլոր տեսակի պահուստային ռազմատեխնիկան և ըստ էության խոսքն արդեն իրական պատերազմի մասին է:
ՀՀ և Ադրբեջանի միջև հրադադարը կնքվել էր 1994թ.:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ