27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայում պահանջում են Պուտինի դեմ քրեական գործ հարուցել

Թուրքիայի գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն հանդիսացող «Էրգենեկոն»-ի դատական գործով մեղադրյալ Մահիր Աքքարը դիմել է Անկարայի դատախազություն, որպեսզի վերջինս քրեական գործ հարուցի Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և զրպարտելու մեղադրանքով, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի` Աքքարը պահանջել է, որ քրեական գործ հարուցվի նաև Ռուսաստանի Պաշտպանության փոխնախարար Անատոլիա Անտոնովայի նկատմամբ:

Պուտինի և Անտոնովայի դեմ Անկարայի դատախազությանը ներկայացված դիմումում մասնավորապես ասվում է.

«Մենք մեր երկրի նախագահին որոշակի հարցերում կարող ենք քննադատել` առանց չափերն անցնելու:  Դա բնական է: Սակայն թույլ չենք տա, որ որևէ օտրաերկրյա քաղաքացի, քաղաքական գործիչ կամ նախագահ վիրավորի , զրպարտի մեր նախագահին և փորձի վարկաբեկել մեր երկրի բարոյական կերպարը:»- ասել է նա ու ավելացրել, որ նման երևույթները չպետք է մնան անպատիժ և իրենք ամեն ինչ կանեն, որ մեղավորները պատժվեն:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ