06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան արտաքսել է ռուսական հեռուստաընկերության լրագրողներին

Թուրքիան արտաքսել է իր տարածքում նկարահանումներ իրականացնող ռուսական «Rossia-1» պետական հեռուստաընկերության աշխատակիցներին, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Hurriyet» թերթի կայքը, վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը, գրում է, որ ռուսական հեռուստաալիքի լրագրողները դեկտեմբերի 7-ին իրապահների կողմից բերման են ենթարկվել Թուրքիայի Հաթայ նահանգից:

Ըստ թուրքական աղբյուրի` Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվել է. «Ոստիկանական բաժանմունք տեղափոխված նկարահանող խմբի անդամներին տեղեկացվել է, որ Թուրքիայի աշխատանքային օրենսգիրքը խախտելու համար արտաքսելու են երկրից: Չնայած Թուրքիայում մեր դեսպանատան միջամտությանը` թուրք իրավապահները չեն պարզաբանել, թե ինչ խախտում է տեղի ունեցել»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ արտաքսման պատճառը Անկարայի վախն է, որ ռուս լրագրողները Սիրիայի հետ սահմանային հատվածում կարող են նկարահանել մի շարք անօրինական գործողություններ:

Թուրքական լրատվամիջոցը նշում է նաև, որ ռուսական կողմն իր հայտարարության մեջ անընդունելի է որակել տեղի ունեցածը` ընդգծելով, որ պաշտոնական հաղորդագրություններում նշյալ եզրը կիրառելուց հետո սովորաբար ռուսները դիմում են պատասխան գործողությունների:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ