Իրականությունը պարզելուց հետո հայտարարություն կանենք․ Չավուշօղլուն՝ Էգեյան ծովի միջադեպի մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Էգեյան ծովում տեղի ունեցած միջադեպին, երբ ռուսական ռազմանավը նախազգուշական կրակ էր բացել թուրքական ձկնորսական նավի վրա, գրում է Ermenihaber.am-ը:
Հռոմում ընթացող Լիբիայի հարցերով միջազգային համաժողովից հետո Չավուշօղլուն թուրք լրագրողներին հայտնել է, որ թուրքական կողմը բոլոր տեղեկությունները ստանալուց և իրականությունը պարզելուց հետո անհրաժեշտ հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը:
«Ռուսական կողմի հայտարարությանը ծանոթ ենք: Այժմ պարզել ենք, թե որ ձկնորսական նավն է եղել: Ձկնորսի հետ հանդիպումից հետո, երբ պարզենք, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել, անհարժեշտ հայտարությունը կանենք»,- վստահեցրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ կրկնելով, որ Թուրքիան դեմ է լարվածության ավելացմանը և կողմ՝ այդ լարվածությունը երկխոսությամբ մեղմելուն:
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 13-ին ռուսական ռազմանավերից մեկը Էգեյան ծովում նախազգուշական կրակ է բացել թուրքական մի ձկնորսական նավի վրա, որպեսզի խուսափի նրա հետ բախումից: