27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ռազմաճամբարները

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին երեկոյան թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մի շարք ռազմաճամբարներ, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «turkiyegazetesi» լրատվական կայքի` նշյալ օպերացիային մասնակցել է  F-16 տիպի 10 կործանիչ: Վերջիններս ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Ավաշին, Բասյան, Զափ և Հաքուրք շրջաններում գտնվող  PKK-ի ռազմաճամբարները:

Թուրքական աղբյուրը զոհերի և վիրավորների մասին որևէ տեղեկություն չի հայտնում:

Իսկ թուրքական «haberler» լրատվական կայքը տեղեկացնում է, որ  այն ժամանակ, երբ թուրքական օդուժը ռմբակոծում էր PKK-ի վերոնշյալ ռազմաճամբարները, Հյուսիսային Ւրաքում էր գտնվում Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդնյերի դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Նա ընդհատել է այցը և շտապ վերադարձել է Թուրքիա:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ