02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Չեխիայի Պատգամավորների պալատի թուրքամետ նախագահը արտասանեց` «Հայոց Ցեղասպանություն» /վիդեո/

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Երևանում է: Քիչ առաջ Ազգային ժողովում կայացավ Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի և Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի համատեղ ասուլիսը:

Կողմերը կարևորեցին երկուստեք հարաբերությունները: Ուշագրավ է, որ Յան Համաչեկն իր խոսքում ասաց.
«Ես ինքս հավատում եմ, որ անցյալը պետք է վերհիշել և դասեր քաղել անցյալից: Մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ Չեխիայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները ներկա գտնվեցին «Հայոց Ցեղասպանության» տարբեր միջոցառումներին»: Բանն այն է, որ Յան Համաչեկի կողմից « Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը աննադեպ կարելի է համարել, քանի որ վերջինս հայտնի է իր թուրքամետ դիրքորոշմամբ:

Ավելին՝ նա երբեք չի թաքցրել իր սերտ կապերը Թուրքիայի քաղաքական վերնախավի հետ` միջազգային տարբեր հարթակներում հանդես գալով թուրքամետ հայտարարություններով: Նման պաշտոնյայի կողմից 1915 թվականի տեղի ունեցածը «Ցեղասպանություն» անվանելու փաստը կարելի է փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ համարել:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ