08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վերջին 8 ամսում ԻՊ-ն արդեն 800 մլն դոլարի նավթ է վաճառել Թուրքիային

Իրանի Իսլամական Հանրապետութունում (ԻԻՀ) և Իրաքում մի շարք ազդեցիկ դեմքերի կողմից հայտարարություններ են հնչեցվել, ըստ որոնց, Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից: ԻՆչպես տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը, նման հայտարարություն են  իրանական «Նավթ, գազ և նավթաքիմիական արտադրանք արտահանողների միության» նախագահ Հասան Թաջիքը և Իրաքի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական  Մուվաֆաք Ռուբային, գրում է Ermenihaber.am-ը:

Մասնավորապես Թաջիքն Իրանի մայրաքաղաք Թեհրանում  մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Թուրքիան  իր նավթային կարիքների մի մասը հոգում է ԻՊ-ից գնած էներգակիրներով:

«ԻՊ-ը մեկ օրում 700-800 հազար բարել նավթը կես գնով Թուրքիային է վաճառում»:

Նա նաև հավելել է, որ հենց այդ պատճառով է նվազել է Իրանից նավթի արտահանում դեպի Թուրքիա: Իսկ Ռուբային, նշելով, որ  նավթային առևտուրը օդի պես անհրաժեշտ է ԻՊ-ին,  ու եթե դադարեցվի ապա ահաբեկիչները պարզապես «կխեղդվեն»: Նրա հաղորդած տեղեկության համաձայն՝ սև շուկայում վերջին 8 ամսում ԻՊ-ը արդեն 800 մլն դոլարի նավթ է վաճառել Թուրքիային:

Ռուբային ընդգծել է, որ այդ տարածքների սև շուկայում տեղի ունեցող առևտուրն լիովին գտնվում է թուրքական հետախուզության և ոստիկանության վերոհսկողության տակ: Որպես Թուրքիայի և ԻՊ-ի միջև եղած կապի ապացույց՝ Ռուբային առաջ է  քաշել այն փաստը, որ ԻՊ-ի վիրավոր զինյալներին բժշկական օգնություն է տրամադրվում Ստամբուլի հիվանդոնացներում:

Հիշեցնենք, որ ԻՊ-ի և Թուրքիայի նավթային առևտրի մասին վերջերս անընդհատ խոսում է նաև Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ