27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Աշխարհահռչակ հայ լուսանկարչի ողջ արխիվը գնել է թուրքական ընկերությունը

Պոլսահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի ամբողջ ֆոտոարխիվը գնել է Dugus թուրքական հոլդինգը, գրում են թուրքական զլմ-ները, նշելով, որ կնքվել է պայմանագիր`  ընկերության և Արա Գյուլերի փաստաբանի միջև, ըստ որի ընկերությունը պարտավորվել է բարձր հոնորար վճարել հայ լուսանկարչին, խոսվում է ամսական 50 հազար ԱՄՆ դոլարի   մասին, տեղեկացնում է Arevelk.am-ը։

Հոնորարի չափը դեռևս չի հաստատվել, սակայն նշվում է, որ Արա Գյուլերը հանդիսանալու է մի ընկերության բաժնետերերից, որը պատրաստվում է առաջիկայում թվայնացնել և կոմերցիոն նպատակներով  օգտագործել հանրահռչակ լուսանկարչի աշխատանքները:

Dugus հոլգինգը Թուրքիայի երեք խոշոր մասնավոր ընկերություններից մեկն է, որ ներգրավված է մեդիայի, զբոսաշրջության, սպասարկման, նորաձևության և այլ ոլորտներում:

Արա Գյուլերը համարվում է 20-րդ դարի խոշոր լուսանկարիչներից մեկը: Լուսանկարչության պատմության մեջ նա մտել է  «Ստամբուլի աչք» անունով: Հայ լուսանկարչի հազվագյուտ ֆոտոարխիվն ընդգրկում է հին ու նոր Թուրքիայի պատմությունը, համաշխարհային ճանաչում  ունեցող քաղաքական գործիչների, արվեստագետների, կինոդերասանների, հայ մեծերի դիմանկարներ:

Աղբյուր՝ Arevelk.am։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ