16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայում ամերիկյան անօդաչու սարք է կործանվել

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը Ասանայի տարածքում կործանվել է ԱՄՆ-ին պատկանող անօդաչու սարք: Պարբերականն նաեւ հիշեցնում է, որ հենց այս նահանգում է գտնվում «Ինջիրլիք» ռազմաբազան, որտեղից էլ օդ է բարձրացել անօդաչու սարքը  եւ կործանվել ռազմաբազայի մոտակայքում։ Սարքի կործանման վայրում են ռազմաբազայի ներկայացուցիչները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իրանից արտահանվող բնական գազը չի զեղչվի Թուրքիայի համար

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Ազգային գազային ընկերությունը (NIGC)  հայտարարություն  է արել, որ  Թուրքիա արտահանվող իրանական գազը 10-15 տոկոսով  չի զեղչվի, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական  «haberler» լրատվական կայքը, հղում անելով ընկերության հայտարարությանը, նշում է, որ Իրանի և Թուրքիայի միջև իրանական գազի շուրջ տեղի ունեցող դատական գործընթացները դեռևս շարունակվում են և վճռաբեկ դատարանը վերջնական որոշում չի կայացրել: […]

Տնտեսական անկում Թուրքիայում

2015 թվականին թուրքական արտահանման ծավալները 2014 թավականի համեմատ կրճատվել է 8.7 տոկոսով եւ կազմել 143 մլրդ 935 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Dünya Bülteni լրատվական կենտրոնը հղում տալով Թուրքիայի Վիճակագրական վարչության (TÜİK) տվյալներին։ Վիճակագրական տվյալների համաձայն արտահանման այդ ծավալի ամենամեծ մասը բաժին է հասել Ստամբուլի նահանգին՝ 77 մլրդ 69 մլն ԱՄՆ դոլար […]

Էրդողանը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան նախատեսված է փետրվարի կեսերին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, որի մասին տեղեկացրել են նախագահի արարողակարգային վարչությունից։ Տեղեկատվության համաձայն՝ այժմ հստակեցվում են այցի ժամկետները, ինչպես նաեւ տեւողությունը: Բաքու Էրդողանի այցի ընթացքում տեղի  կունենա նաեւ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։

Թուրք պատգամավորը բողոքել է՝ Դիարբեքիրի փողոցներին հայկական անուններ են դրվում

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում փողոցներին ու պողոտաներին հայկական անուններ են տրվում, գրում է Ermenihaber.am-ը: «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ- MHP) ներկայացուցիչ Հալաչօղլուն մաասնավորապես ասել է. «Այն բանից հետո, երբ Գյուլթեն Քըշանաքը դարձավ Դիարբեքիրի քաղաքապետ, փողոցների և պողոտաների անունները սկսեցին փոխվել: Նոր անունները ոչ թե […]

Սիրիան, Ռուսաստանը և Իրանը միասին կոտորում են մարդկանց․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ունեցած ելույթի ժամանակ, խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադադարձությունների մասին, մեղադրել է Ասադի վարչակազմին սեփական ժողովրդին կոտորելու մեջ: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ կոտորածն իրականացվում է Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: «Դամասկոսի կառավարությունը 2011 թվականի մարտ ամսից սկսած իր ժողովրդի […]

Էրդողանը սպառնացել է Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Չիլի մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ Էրդողանը անդրադարձել է ռուսական օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռի կողմից օրերս Թուրքիայի օդային սահմանը խախտելու լուրերին, գրում է Ermenihaber.am-ը: «Չնայած անգլերեն ու ռուսերեն լեզուներով մեր հնչեցրած բոլոր նախազգուշացումներին՝ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է մեր օդային սահմանը: Մեր […]

Մեկ անգամ ևս զգուշացնում ենք Ռուսաստանին․ Դավութօղլու

Պաշտոնական այցով Սաուդյան Արաբիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական թեմային: Նա տեղեկացրել է, որ նախօերին ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանը հերթական անգամ խախտելու մասին իրազեկվել են դաշնակից երկրների արտգործնախարարները, միջազգային պատկան հաստատությունները, այդ թվում և ՆԱՏՕ-ն: Անկարայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն և պատշաճ կարգով նախազգուշացվել, գրում […]

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հոսպիտալացվել է

Թուրքիայի նախկին Աբդուլլահ Գյուլը հոսպիտալացվել է։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա այսօր աջ ձեռքի ջիլի վիրահատության է ենթարկվել։ Նշվում է, որ վիրահատությունը կատարվել է Թուրքիայի նախկին նախագահի աջ ձեռքի ջիլերից մեկի հաստանալու պատճառով: Ներկայում նրա վիճակը նորմալ է գնահատվում:  

էրդողանի մոտ նկատվում են նևրոտիկ խանգարումներ․ The Spectator

«The Spectator» անգլիական հանդեսի հոդվածագիրներից Ջոն Բաթլերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) մասին քննադատական հոդված է հեղինակել: Թուրքական «postmedya» լրատվական կայքը, հղում անելով անգլիական հանդեսին, նշում է, որ ըստ Բալթերի` Էրդողանը  իրեն չի պահում  հավասակշռված քաղաքական գործչի նման, գրում է Ermenihaber.am-ը: «Երբ էրդողանի  իշխանությանը վտանգ է սպառնում, նրա մոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի