16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

ԻՊ-ի ահաբեկիչները բախվել են թուրք սահմանապահների հետ, կան զոհեր

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի սահմանամերձ շրջաններից կրակ են թուրք սահմանապահների ուղղությամբ: Ըստ թուրքական «haberler» լրատվակայքի` ահաբեկիչները կրակ են բացել ականազերծման աշխատանքներ կատարող թուրք սակրավորների ուղղությամբ: ԻՊ-ի գրոհայիններ կրակ են բացել պիկապ տիպի ավտոմեքենայից, որով փորձել են մոտենալ թուրք-սիրիական սահմանին, գրում է Ermenihaber.am-ը: Ի պատասխան թուրքական կողմը դիմել է կրակային գործողությունների՝ գործի դնելով տանկեր: […]

Թուրքիայում խոզի գրիպից 60 մարդ է մահացել

Թուրքիայում վերջին մեկ ամսվա ընթացքում H1N1 վիրուսից՝ խոզագրիպից, 60 մարդ է մահացել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն: «H1N1 վիրուսի հետ կապված 480 մարդուց վերցված արյան նմուշներից 280-ում խոզի գրիպ է հայտնաբերվել, որոնցից 60-ն արդեն մահացել են», -ասել է նա` նշելով, որ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում երկրում խոզի գրիպի հնարավոր համաճարակը կանխելու […]

Մենք ալլահից չենք վախենում․ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը՝ Էրդողանին

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) ծագումով հայ պատգամավոր տկն Սելինա Դողանը քննադատություններ է հնչեցրել նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին, գրում է Ermenihaber.am-ը: Երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավորը խորհրդարանի ամբիոնից մասնավորապես ասել է. «Թեև պարոն նախագահը բարեհաճում է անտեսել օրենքը, բայց պետք է ասեմ, որ մենք ալլահից չենք վախենում: Մենք վախենում ենք օրենքից ու այն […]

Իսրայելը Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետության» հետ նավթի առևտրի մեջ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը Թուրքիային ուղղված լուրջ մեղադրանք է ներկայացրել: Թուրքական «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ իր հույսն պաշտոնակցի՝ Պանոս Կամմենոսի հետ հանդիպումից հետո Յալոնը պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է Ermenihaber.am-ը: «Ինչպես գիտեք՝ շատ երկար ժամանակ ԻՊ-ը վայելել է նավթի դիմաց Թուրքիայից ստացած գումարները: Հույս ունեմ, որ սրան շուտով վերջ […]

2015թ. Թուրքիայում միջին հաշվով օրական սպանվել է 4 մարդ

2015թ. Թուրքիայում յուրաքանչյուր օր 4 մարդ է սպանվել, iսկ սպանությունների հիմնական պատճառները եղել են փողն ու արժանապատվությունը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի համաձայն՝ կազմակերպված հանցագործություններն անցյալ տարի կազմել են ընդամենը 2 տոկոս, սերիական հանցագործություններ չեն գրանցվել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015թ. այդ երկրում սպանվել է 1.542 մարդ: Համեմատության համար նշենք, որ 2014թ. սպանվածների թիվը […]

Էրդողանը զգուշացրել է Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գուշացրել է Ռուսաստանին, որ իրենք թույլ չեն տա Սիրիայի հյուսիսում նոր ռազմաբազա կառուցել։ Թուրքական «haber7» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Էրդողանն այս մասին հայտնել է ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս, գրում է Ermenihaber.am-ը։ Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի նոր ռազմաբազա հիմնելու մտադրության մասին հարցին  ի պատասխան Էրդողանը մասնավորապես ասել է, թե […]

Դիարբեքիրի դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Դիարբեքիրում միջնակարգ դպրոցներից մեկում դիպլոմների հանձնման արարողության ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է Ermenihaber.am-ը: Պայթյունը իրականացվել է «ՔԲԿ»-ականների կողմից դպրոցի բակ նետված ինքնաշեն ռումբով: Պայթյունի հետևանքով 5 աշակերտ վիրավորվել է: Շրջանի կրթության վարչության նախագահ Ադնան Հյուրաթան նշել է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն:  

Նրանք փորձում են զուգահեռ անցկացնել հայերի տեղահանության հետ․ Թուրքիայի նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրում տեղի է ունեցել «նախագահական կլոր սեղան», որին մասնակցել են մի շարք թուրք գրողներ ու ակադեմիկոսներ: Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի և այլ օրակարգային խնդիրներից բացի քննարկվել է նաև վերջերս 1.128 թուրք գիտնականների կողմից ստորագրված խաղաղության կոչ պարունակող հայտարարությունը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ աղբյուրի՝  թեմայի վերաբերյալ […]

Արազ Օզբիլիսը տեղափոխվում է Բեշիքթաշ

Թուրքական լրատվամիջոցներում հրապարակված լուրերի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը տեղափոխվում է թուրքական «Բեշիքթաշ»: Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` կողմերի միջև տրանսֆերի հարցով արդեն համաձայնություն կա 4.5 տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը: Հաղորդվում է, որ այսօր Օզբիլիսը մեկնելու է Ստամբուլ, որտեղ առողջական զննումից հետո տեղի կունենա պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: […]

Թուրքիայում խոզագրիպից 27 հոգի է մահացել

Թուրքիայում արագ տարածվում է H1N1 գրիպը՝ խոզի գրիպը։ Դրա հետեւանքով այստեղ արդեն 27 մարդ է մահացել: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն: Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիայում 3 հոգի էլ մահացել է H2N3 գրիպի տեսակից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի