25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Նրանք փորձում են զուգահեռ անցկացնել հայերի տեղահանության հետ․ Թուրքիայի նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրում տեղի է ունեցել «նախագահական կլոր սեղան», որին մասնակցել են մի շարք թուրք գրողներ ու ակադեմիկոսներ: Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի և այլ օրակարգային խնդիրներից բացի քննարկվել է նաև վերջերս 1.128 թուրք գիտնականների կողմից ստորագրված խաղաղության կոչ պարունակող հայտարարությունը, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի՝  թեմայի վերաբերյալ Էրդողանը հետևյալ մեկնաբանությունն է արել. «Նրանք ասում են. «Պետությունը կոտորածներ է կազմակերպում, հարկադիր տեղահանություններ է անում»: Նրանք փորձում են զուգահեռ անցկացնել հայերի տեղահանության հետ: Դա ոչ կառուցողական, ոչ բարյացակամ մոտեցում է, որը կարող է միջազգային ասպարեզում Թուրքիային դժվար կացության մեջ դնել, աջակցել ահաբեկչությանը»:

Հիշեցնենք, որ քրդական հարցի խաղաղ լուծման կողմնակից, քրդաբնակ շրջաններում հայտարարված պարետային ժամի դեմ բողոքող վերոնշյալ թուրք գիտնականներ վերջերս հանդես էին եկել հայտարարությամբ, որը մեծ իրարանցում էր առաջացրել Թուրքիայում: Հայտարարությունը կրում էր «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը: Այն պահանջ էր ներկայացնում՝  վերջ տալու այդ շրջաններում պարետային ժամերին ու բնակչության իրավունքների ոտնահարումներին ու բռնություններին:

Հայտարարության պատճառով թուրք գիտնականների նկատմանբ հետաքննություն էր սկսվել, ինչի շրջանակներում արդեն տասնյակ մարդիկ էին ձերբակալվել: Իշխանամետ թերթերը այդ հայտարարությունը անվանել էին դավաճանություն, իսկ այն ստորագրած գիտնականներին մեղադրել ավելի վաղ Հայոց ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրելու ստորագրահավաք-արշավին մասնակցելու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ