Իսրայելը Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետության» հետ նավթի առևտրի մեջ
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը Թուրքիային ուղղված լուրջ մեղադրանք է ներկայացրել: Թուրքական «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ իր հույսն պաշտոնակցի՝ Պանոս Կամմենոսի հետ հանդիպումից հետո Յալոնը պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է Ermenihaber.am-ը:
«Ինչպես գիտեք՝ շատ երկար ժամանակ ԻՊ-ը վայելել է նավթի դիմաց Թուրքիայից ստացած գումարները: Հույս ունեմ, որ սրան շուտով վերջ կդրվի», -ասել է Յալոնը:
ԻՊ- «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն:
Իսրայելի պաշտպանության նախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունն ինքը պետք է որոշի՝ լինել ահաբեկչության դեմ պայքարի որևէ կոալիցիայի անդա՞մ, թե՞՝ ոչ:
Թեմային անդրադարձած «Reuters» պարբերականի համաձայն՝ Յալոնի այս հայտարարությունը կարող է վատ անդրադառնալ երկու երկրների միջև կարգավորման գործընթացին:
Հիշեցնենք, որ Անկարայի և Թել-Ավիվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դեռ միայն ամիսներ առաջ էր որոշակի առաջընթաց գրանցվել, որոշ հարցերում փոխադարձ համաձայնություններ էին ձեռք բերվել: