16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Վախենում են ասեն` Ռուսաստանի գործակալ

« Թուրք հասարակության մեջ այսպիսի մի շղարշ կա, եթե հայ է, ուրեմն` ռուսների մարդն է, եթե հայ է, անպայման ռուսամետ կլինի, որովհետև Հայաստանն ինքնին ռուսամետ է: Ուստի` ներկա կոնֆլիկտային իրավիճակը նպաստավոր չէ հայության համար»,-կարծում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, պոլսահայ Սարգիս Հացպանյանը: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում հետևել եմ ու նկատել, որ պոլսահայ ակտիվ հատվածը, հատկապես […]

Թուրքական թերթը ներկայացրել է Ադրբեջանի ճիշտ քարտեզը` առանց ԼՂՀ տարածքի

Զբոսաշրջության համաշխարհային ֆորումի (World Tourism Forum)  գլխավոր նիստի շրջանակներում փետրվարի 4-ին Ստամբուլում կազմակերպվել է նախարարների հանդիպում, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Մակեդոնիայի, Գանայի ներկայացուցիչները, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական առաջատար «Sabah» թերթի կայքում թեմայի առնչությամբ տեղ գտած լուրը ուղեկցվել է ուշագրավ լուսանկարով: Միջացառման ընթացքում արված լուսանկարում պատկերված են մասնակից երկրների ներկայացուցիչ նախարարները, որոնց թիկունքում երևում են […]

ԵՄ-ը հրավերք չի ուղարկել Թուրքիայի ղեկավարությանը

Բրյուսելում այս ամսվա 18-19-ին Եվրամիության կողմից կազմակերպված Հանրակցության հերթական գագաթնաժողովին իր հրավերքն չի ուղարկել Թուրքիայի ղեկավարությանը: Այդ մասին, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը Բրյուսելում պատասխանելով լրագրողների հարցերին ԵՄ ներկայացուցիչը նշել է. «Դա Եվրամիության ներքին գագաթնաժողովն Է, որի ընթացքում հիմնականում քննարկվելու Է Մեծ Բ րիտանիայի վերաբերյալ համաձայնագիրը: […]

Առաջարկել են չեղարկել 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը

ՌԴ Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն եւ Սերգեյ Օբուխովը նամակ են հեղել ՌԴ նախագահին եւ ԱԳ նախարարին: Ինչպես փոխանցում է Artsakhpress.am հղում տալով «Իզվեստիա» թերթին նամակով նրանք առաջարկել են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ Նամակում նման քայլը պատգամավորները հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքը։ Ռուսաստանյան ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված […]

Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ժամանել է Թուրքիա՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրավերով։ Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, սա Մերկելի երկրորդ անցն է Թուրքիա վերջին 2 ամսվա ընթացքում: Ակնկալվում է, որ Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ քննարկելու է սիրիացի փախստականների հարցը, ինչպես նաեւ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները։

Ստամբուլում տարեց հայի են սպանել

Ստամբուլում հանցագործները ներխուժել են տարեց հայ զույգի տուն, թալանել են տունը եւ ամուսիններին կապելով մահացու «խոզի կապանքով»՝ հեռացել են, գրում է թուրքական Hurriyet-ը։ Զույգի տանը մաքրությամբ զբաղվող աշխատակիցը, տեսնելով, որ դուռը բացող չկա, զանգահարել է ոստիկանություն։ Փրկարարները պատուհանից ներս են մտել եւ տեսել «խոզի կապանքով» կապված ամուսիններին։  Պարզվել է, որ կապված  85-ամյա ամուսինը խեղդվել է, իսկ 79-ամյա կինը […]

Թուրքիայում տուրիզմը մեռնում է․ հազարավոր հյուրանոցներ վաճառքի են հանվել

Թուրքիայում՝ տուրիստական քաղաքներում, 1 300 հյուրանոց է վաճառքի հանվել։ Դեռեւս մեկ տարի առաջ այնտեղ հանգստացողների պակաս չէր զգացվում, սակայն հիմա դրանք դատարկվել են։ Այդ հյուրանոցներն ընդհանուր առմամբ 153 հազար հոգու է տեղավորում, իսկ այդ հյուրանոցների ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիարդ դոլար, հայտնում է kp.ru-ն։ Միայն Անթալիա քաղաքում 410 հյուրանոց է վաճառքի հանվել, որոնցից 120-ը հինգաստղանի […]

Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է փետրվարի 8-ին մեկնել Թուրքիա՝ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրավերով: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անկարա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում Մերկելը կհանդիպի Դավութղլուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը և փախստականների խնդիրներին վերաբերող հարցեր:

Ուրֆայում ջնջում են ցեղասպանության հետքերը

Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում գտնվող «Դելիլլեր հանը» (Deliller Hanı, թարգմ.` Ապացույցների տուն) կոչված ավելի ուշ «Միլլեթ հանը» (Millet Hanı, թարգմ.`Ժողովրդական տուն) անունով անվանափոխված որբանոցը ցանկանում են առևտրի կենտրոն դարձնել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Evrensel» թերթի կայքի հաղորդմամբ` «Դելիլլեր հանը» ցեղասպանության ընթացքում կարճ ժամանակով որպես համակենտրոնացման ճամբար է ծառայել, ապա դարձել է որբանոց: Ուրֆայի այս որբանոցում […]

Պայթյուններ Ստամբուլում․ կան վիրավորներ /վիդեո/

Ստամբուլի տարբեր հատվածներում երեկ գրանցվել է երկու պայթյուն: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել աղբամանում՝ Սուլթանբեյլի շրջանում, որի հետևանքով վնասվածքներ է ստացել երկու մարդ, գրում է РИА Новости-ը: Մեկ այլ շրջանում էլ անցորդները նկատել են կասկածելի փաթեթ ու ոստիկանություն կանչել: Սակրավորները պայթացրել են փաթեթը, ոչ ոք չի տուժել:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի