16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը քրիստոնեություն է ընդունել

Թուրքիայի Հանրապետական-ժողովրդական   ընդդիմադիր խոշոր կուսակցության անդամ, Իզմիր քաղաքից Թուրքիայի խորհրդարանի կին  պատգամավոր  Սելին Սայե Բոկեն  քրիստոնեություն է ընդունել, գրում է agionoros.ru-ն։ Նա թուրքական լրատվամիջոցներին տված հարցարզույցում, պատասխանելով հարցին՝ դուք քրիստոնյա՞ եք, պատասխանել է, որ ինքը  իրոք ընդունել է քրիստոնեություն և ուղղափառ քրիստոնյա է: Սելին Սայե Բոկեն մկրտվել է  Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքի Անտիոքի Ուղղափառ եկեղեցուն […]

Թուրք հաղորդավարը ուղիղ եթերում «թքել» է հեռուստադիտողի դեմքին /վիդեո/

Թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնի հաղորդավար Էրքան Թանը ուշագրավ արարք է արել, գրում է Ermenihaber.am-ը: Թանը, հաղորդման ընթացքում Անկարայի ահաբեկչության վերաբերյալ հեռուստադիտողների հաղորդագրությունները կարդալիս, չափազանց զայրացել է դեպքի մեջ կառավարությանը մեղադրող մի հեռուստադիտողի արձագանքի վրա: Հաղորդավարը ուղիղ եթերում քննադատություններ ու վիրավորանքներ է հնչեցրել հեռուստադտողի հասցեին ապա «թքել» նրա երեսին, ասելով. «Դու ի՞նչպես կարող ես ահաբեկչության […]

Դավութօղլուն Անկարայում տեղի ունեցած պայթյունը որակել է որպես սադրանք

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խոսել է նախօրեին մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունի մասին: Թուրքական «Hurriyet» պարբերականի փոխանցմամբ` Դավութօղլուն տեղի ունեցած պայթյունը որակել է որպես սադրանք և շեշտել, որ Թուրքիան շարունակելու է պայքարը ահաբեկչական կառույցների դեմ: Չի մանրամասնել, սակայն, թե որ ահաբեկչական կառույցներին նկատի ունի, գրում է Ermenihaber.am-ը: «Ահաբեկչական կազմակերպությունների դեմ մեր մղած օրինական պայքարի հարցում երբեք […]

Ահաբեկչություն Անկարայում. 28 զոհ, 61 վիրավոր /վիդեո/

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երեկ պայթյուն է տեղի ունեցել զինվորականներին տեղափոխող ավտոբուսների անցնելու ժամանակ, հայտնում է LifeNews -ը: Այն պահին, երբ ավտոբուսները կանգ են առել կարմիր լույսի տակ, լյուքս կարգի ուղևորատար մի մեքենա կանգառել է զինվորականներին տեղափոխող մեքենաների միջև և պայթել: Պայթյունի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Դեպքի վայր են մեկնել մեծ թվով շտապօգնության մեքենաներ, հրշեջներ, փրկարարներ: […]

Թուրքիան 15 հազարանոց զորք է կենտրոնացրել Սիրիայի սահմանին

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի (ԳՇ) կողմից մշակված «հավանականությունների պլանավորման» ծրագրի շրջանակներում Սիրիայի հետ սահմանին 15 հազարանոց զորք է տեղակայվել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի տեղեկացմամբ` սահման է ուղարկվել նաև համապատասխան զինտեխնիկա` «Fırtına» տեսակի հաուբից հրանոթներ, տանկեր և հրետանային մարտկոցներ, որոնք տեղակայվել են սահմանագծի վտանգավոր հատվածներում: Նշվում է, որ գլխավոր շտաբի կողմից պլանավորվել է թուրք-սիրիական […]

Թուրք երկրպագուները քարկոծել են ռուսական «Լոկոմոտիվ» ակումբի ավտոբուսը /վիդեո/

Ստամբուլում երկրպագուները քարկոծել են Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի մարզիկներին տեղափոխող ավտոբուսը: Դեպքը տեղի է ունեցել  ռուսական  և թուրքական «Ֆեներբահչե» ակումբների միջև Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում կայանալիք խաղից առաջ: Երկրպագուները ֆուտբոլիստների ավտոբուսի վրա նետել էին շշեր: Ոստիկանության տարածած հայտարարության համաձայն` միջադեպը տեղի ունեցել Ստամբուլի Քադիքյոյ թաղամասում, որտեղ և գտնվում է «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը: Նշենք, որ […]

Դիարբեքիրում բախումների պատճառով լրջորեն տուժել են հայկական եկեղեցիները /ֆոտո/

Դիարբեքիրի Սուր շրջանն արդեն 78 օր շարունակվող պարետային ժամի և զինված բախումների պատճառով մեծապես տուժել է: Թուրքական «Dicli» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ մասամբ վնասվել է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, գրում է Ermenihaber.am-ը: Սոցկայքերում տարածված լուսանկարների և լուրերի համաձայն՝ այս շրջանում բախումներից ավերված այլ պատմական կառույցների թվում հայտնվել է նաև Սուրբ Կիրակոսը, […]

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին առաջին կորուստներն է ունեցել

Անկարան պաշտոնապես խոստովանել է, որ, Սիրիայի սահմանին ռազմական գործողությունների արդյունքում առաջին կորուստներն է ունեցել։ Ինչպես պարզվել է, զինծառայողը մահացու վնասվածք է ստացել Սիրիայում ապրող քրդերի հետ զինված բախումների արդյունքում։ Վերջին օրերին Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին իրավիճակը լարված է։ Թուրքական ռազմական գործողությունների հետեւանքով  քրդական կողմը 68 զոհ է արդեն ունեցել, գրում է newsli.ru-ն։ Հարկ է նշել, […]

Ռուսաստանը պատերազմական հանցագործություններ է գործում Սիրիայում. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ռուսական զինուժի գործողությունները Սիրիայի Ազեզ շրջանում: Թուրքիայի ԱԳՆ-ն դրանք որակել է որպես պատերազմական հանցագործություն, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ ասվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական օդուժն Ազազում իբր ռմբակոծել է 2 դպրոց և 2 հիվանդանոց, ինչի հետևանքով ավելի քան […]

Դավութօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ն, աջակցելով Հայաստանին, սպառնալիք է Ադրբեջանի համար

Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ուկրաինացի պաշտոնակից Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել: Այդ ընթացքում Դավութօղլուն ժամանակ անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Վրաստանի, Ուկրաինայի և Սիրիայի տարածքները ռուսական սպառնալիքի տակ են ու ավելացրել է. «Իրականում Ադրբեջանը նույնպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի