07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Դավութօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ն, աջակցելով Հայաստանին, սպառնալիք է Ադրբեջանի համար

Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ուկրաինացի պաշտոնակից Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել: Այդ ընթացքում Դավութօղլուն ժամանակ անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Վրաստանի, Ուկրաինայի և Սիրիայի տարածքները ռուսական սպառնալիքի տակ են ու ավելացրել է. «Իրականում Ադրբեջանը նույնպես վտանգի տակ է, քանի որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին»:

Ըստ թուրքական «Habervaktim.com» լրատվակայքի` Դավութօղլուն Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի ղեկավարության ու քրդական ուժերի հետ միասին Սիրիայում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ:

«Ցանկանում եմ այս ամբիոնից ռուս իշխանավորներին հայտնել, որ Սովետական միությունը 25 տարի առաջ է փլուզվել: Այդ շրջանը վերադարձնելու փորձերը Ռուսաստանի համար լավ հետևանքներ չեն ունենա: Այդպիսի արկածախնդրությունը հակառակ է նաև ռուս ժողովրդի կամքին»,- ասել է Դավութօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ