26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքական թերթը ներկայացրել է Ադրբեջանի ճիշտ քարտեզը` առանց ԼՂՀ տարածքի

Զբոսաշրջության համաշխարհային ֆորումի (World Tourism Forum)  գլխավոր նիստի շրջանակներում փետրվարի 4-ին Ստամբուլում կազմակերպվել է նախարարների հանդիպում, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Մակեդոնիայի, Գանայի ներկայացուցիչները, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական առաջատար «Sabah» թերթի կայքում թեմայի առնչությամբ տեղ գտած լուրը ուղեկցվել է ուշագրավ լուսանկարով: Միջացառման ընթացքում արված լուսանկարում պատկերված են մասնակից երկրների ներկայացուցիչ նախարարները, որոնց թիկունքում երևում են տվյալ երկրի քարտեզն ու դրոշը: Լուսանկարում պարզ երևում է, որ Ադրբեջանի քարտեզում ներառված չէ Լեռնային Ղարաբաղը:

Այս հանգամանքը գրավել է «Sabah»-ի ընթերցողների ուշադրությունը, որոնք նյութի մեկնաբանություններում իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի «աղավաղված» քարտեզի կապակցությամբ:

Լուսանկարը արագորեն արձագանք է գտել նաև ինտերնետային այլ լրատվամիջոցների շրջանում և առաջացրել ադրբեջանցիների դրոշը: Կարճ ժամանակ անց թուրքական թերթն իր կայքից հեռացրել է աղմկահարույց լուսանկարը:

Աղբյուր`    Ermenihaber.am

unnamed
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ