20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ստամբուլում տարեց հայի են սպանել

Ստամբուլում հանցագործները ներխուժել են տարեց հայ զույգի տուն, թալանել են տունը եւ ամուսիններին կապելով մահացու «խոզի կապանքով»՝ հեռացել են, գրում է թուրքական Hurriyet-ը։

Զույգի տանը մաքրությամբ զբաղվող աշխատակիցը, տեսնելով, որ դուռը բացող չկա, զանգահարել է ոստիկանություն։ Փրկարարները պատուհանից ներս են մտել եւ տեսել «խոզի կապանքով» կապված ամուսիններին։  Պարզվել է, որ կապված  85-ամյա ամուսինը խեղդվել է, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում է գտնվում։

Հիվանդանոց տեղափոխված տարեց հայ կինը պատմել է, որ տունը թալանել ու իրենց կապել են 3 տղամարդ։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ