22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Արազ Օզբիլիսը տեղափոխվում է Բեշիքթաշ

Թուրքական լրատվամիջոցներում հրապարակված լուրերի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը տեղափոխվում է թուրքական «Բեշիքթաշ»:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` կողմերի միջև տրանսֆերի հարցով արդեն համաձայնություն կա 4.5 տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը:

Հաղորդվում է, որ այսօր Օզբիլիսը մեկնելու է Ստամբուլ, որտեղ առողջական զննումից հետո տեղի կունենա պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

«CNNTurk»-ը ավելացնում է նաև, որ Օզբիլիսը մինչև սեզոնի ավարտը վարձակալությամբ հանդես կգա իսպանական «Ռայո Վալեկանո»- ում:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ