18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էրդողանը սպառնացել է Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Չիլի մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ Էրդողանը անդրադարձել է ռուսական օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռի կողմից օրերս Թուրքիայի օդային սահմանը խախտելու լուրերին, գրում է Ermenihaber.am-ը:

«Չնայած անգլերեն ու ռուսերեն լեզուներով մեր հնչեցրած բոլոր նախազգուշացումներին՝ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է մեր օդային սահմանը: Մեր կարծիքով դրա պատճառն այն է, որ Ռուսաստանն ամեն կերպ ջանում է խորացնել ճգնաժամը տարածաշրջանում: Եթե Ռուսաստանը շարունակի ոտնձգությունները Թուրքիայի ինքնիշխանության իրավունքի դեմ, ապա ստիպված կլինի հաշտվել դրա հնարավոր հետևանքների հետ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայի օդային սահմանը միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի օդային սահմանն է, հետևաբար, խնդիրը նաև ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում է: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում իրականում ոչ մի կապ չունեն «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հետ, այլ ուղղված են Սիրիայի իշխանություններին աջակցելուն:

«Նման անպատասխանատու քայլերը ձեռնտու չեն ոչ Ռուսաստանի Դաշնությանը, ոչ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին և ոչ էլ առավել ևս կարող են նպաստել տարածաշրջանային կամ միջազգային խաղաղությանը: Ընդհակառակը, այդ քայլերը լուրջ վնաս կարող են հասցնել այս ամենին»:

Էրդողանը նշել է, որ այս ամենը քննարկվել է հունվարի 30-ի երեկոյան արտգործնախարարություն հրավիրված Անկարայում Ռուսաստանի դեսպանի հետ: Դեսպանին հաղորդվել է, որ  թուրքական կողմը խտորեն դատապարտում է տեղի ունեցածը:

Էրդողանը  հիշեցրել է նաև, որ ինքը ցանկություն է հայտնել անձամբ  հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ