էրդողանի մոտ նկատվում են նևրոտիկ խանգարումներ․ The Spectator
«The Spectator» անգլիական հանդեսի հոդվածագիրներից Ջոն Բաթլերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) մասին քննադատական հոդված է հեղինակել: Թուրքական «postmedya» լրատվական կայքը, հղում անելով անգլիական հանդեսին, նշում է, որ ըստ Բալթերի` Էրդողանը իրեն չի պահում հավասակշռված քաղաքական գործչի նման, գրում է Ermenihaber.am-ը:
«Երբ էրդողանի իշխանությանը վտանգ է սպառնում, նրա մոտ նկատվում են նևրոտիկ խանգարումներ»,-գրում է հոդվածագիրը:
Շեշտվում է, որ թուրքական իշխանությունը ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքով ձերբակալում են Թուրքիայի ազգությամբ քուրդ քաղաքական գործիչներին, բայց միևնույն ժամանակ նրանք հանդուրժողականություն են ցուցաբերում ծայրահեղ իսլամիստների գործունեությանը:
Որպես դրա վառ ապացույց Բալթերը առաջ է քաշում այն փաստը, որ թուրքական իշխանությունները աչք փակեցին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում, Սուրուչ շրջանում և մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վրա: Ըստ հոդվածագրի`նշյալ գործողությունները կազմակերպել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը: