06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տնտեսական անկում Թուրքիայում

2015 թվականին թուրքական արտահանման ծավալները 2014 թավականի համեմատ կրճատվել է 8.7 տոկոսով եւ կազմել 143 մլրդ 935 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Dünya Bülteni լրատվական կենտրոնը հղում տալով Թուրքիայի Վիճակագրական վարչության (TÜİK) տվյալներին։

Վիճակագրական տվյալների համաձայն արտահանման այդ ծավալի ամենամեծ մասը բաժին է հասել Ստամբուլի նահանգին՝ 77 մլրդ 69 մլն ԱՄՆ դոլար (ողջ արտահանման 53 տոկոսը)։ 2014 թվականի համեմատ՝ Ստամբուլի նահանգից արտահանման ծավալը նահանջել է 6 տոկոսով։

2014 թվականին արտահանման ծավալը նվազել է նաև Թուրքիայի մյուս խոշոր քաղաքներից՝ Անկարա, Իզմիր, Բուրսա, Ադանա եւ այլն։ Արտահանման ծավալի հարցում ամենամեծ աճը գրանցվել է Սիիրթի նահանգում։ Այստեղ այն աճել է 8.2 անգամ՝ 1.5 մլն դոլարից աճելով մինչեւ 12.2 մլն դոլարի։

Հատկանշական է, որ ողջ 2015 թվականի ընթացքում Թուրքիայի 81 նահանգներից միակ նահանգը եղել է Կարսի նահանգը որտեղից եւ ոչ մի արտահանում չի իրականացվել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ