22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրավիճակն առաջնագծում. զոհ ունենք

Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը: Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն […]

Թուրքիայի վարչապետի թեկնածուները

Թուրքական մամուլը շարունակում է քննարկել ապագա վարչապետի պաշտոնի  ամենահավանական թեկնածուների անունները: Ըստ թուրքական «Tgrthaber.com.tr» լրատվական կայքի` եթե քաղաքական կուլիսներում մինչ այժմ քննարկվում էր տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի, Էրդողանի փեսայի` էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի ու արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի թեկնածությունները, ապա այժմ այդ ցանկին ավելացել է նաև պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի անունը: Թուրքական «Habertürk» հեռուստաալիքի եթերից […]

Քառօրյա պատերազմի մասնակիցները հիշում են ու բացահայտում /վիդեո/

«Տագնապ եղավ ու բոլորս խառնվեցինք իրար: Միշտ պատրաստ ենք պաշտպանել սահմանը և տուն չենք գնա  մինչև խնդիրը հանգուցալուծում չունենա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ապրիլի քառօրյա պատերազմի մասնակից Էդվին Բարսեղյանը: Ժամկետային զինծառայողները ամեն բան լավ են հիշու ու ընդգծում են. սա դաս էր ապագայի համար: Մանրամասները` տեսանյութում:

Հանդիպել են

Այսօր՝ մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ՝ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր […]

ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը խուսափել է գնահատական տալ Ադրբեջանի վայրագություններին

Այսօր մենք խոսում ենք Հայաստանի կայուն զարգացման եւ հեռանկարների մասին, ես չեմ կարող մեկնաբանել եւ կարծիք հայտնել ձեր հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ։ Այս մասին, այսօր՝  մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն՝ հրաժարվելով պատասխանել ապրիլին Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի վայրագությունների մասին հարցին։ Հարցին, թե չի՞ տեսնում արդյոք Ադրբեջանի […]

ԵՄ-ին ինտերգրվելու անհագ ցանկությունը կհեռացնի Թուրքիային միությունից

Վերջին ժամանակներում Թուրքիան փախստականների խաղաքարտը օգտագործելով փորձում է սիրաշահել ԵՄ անդամ պետություններին ու տարիներ շարունակվող հույսերն ի կատար ածել՝ անդամագրվել ԵՄ կազմում: Մայիսի 3-ին թուրքական Resmi Gazete պարբերականը հրապարակել է Թուրքիայի կառավարության որոշումը՝ չեղարկել մուտքի արտոնագրի ռեժիմը ԵՄ անդամ երկրների համար: Նշվում էր, որ որոշումն ուժի մեջ կմտնի Շենգեն գոտում ազատ մուտքի ռեժիմի անցմանը զուգահեռ: […]

«Սարգսյան Սևակ` կամավոր, այսինքն` պարտավոր». լուրեր առաջնագծից /վիդեո/

«Սարգսյան Սևակ` կամավոր, այսինքն` պարտավոր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես ներկայացավ առաջնագիծ պահող կամավորականը: «Պատերազմի առաջին օրվանից թուրք սրիկաները ուզեցին մեզ զայրացնել ու մենք մեր փոքր երեխեքին թողած եկանք դրանց հերն անիծելու»,-ասաց Սայաթ Խաչատրյանը: Գառնեցի կամավորները վստահեցնում են`պատերազմը դեռ կարող է վերսկսվել ու հարկավոր է ամուր լինել: Մանրամասները` տեսանյութում:

Դիարբեքիրում ոստիկանական ավտոբուս է պայթեցվել. կա 48 վիրավոր, 3 զոհ

Թուրքիայի Դիրաբեքիր քաղաքում «Քուրդիստան բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները պայթեցրել են ոստիկանական զրահապատ ավտոբուսը: Պայթուցիկ նյութով բեռնված մեքենան պայթեցվել է ոստիկանական ավտոբուսի անցնելու պահին: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` մեքենայով  տեղափոխվում էին 7 կասկածյալների, որոնք օրերս ձերբակալվել էին PKK-ի համար դրամահավաք կազմակերպելու մեղադրանքով: Պայթյունի հետևանքով զոհվել են տեղափոխվող կասկածյալներից 3-ը: Կա 48 վիրավոր, որոնցից 12-ը ոստիկան […]

Շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացվել

Մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/, […]

«Երգելով կսատկացնենք դրանց». Քեռին գիտի գաղտնիքը /վիդեո/

Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի կամավորականները երգում են ու չեն վախենում գնդակոծումից: «Մեր երգը` զենք է, ու երգելով կսատկացնենք դրանց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քեռի մականունով ազատամարտիկը: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի