Օրվա կադր
Առաջնագծում Մկրտիչ աբեղա Կարապետյանն է: Լուսանկարը՝ Լուսինե Ղազարյանի
Առաջնագծում Մկրտիչ աբեղա Կարապետյանն է: Լուսանկարը՝ Լուսինե Ղազարյանի
ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ առաջնագծից հեռանալու նպատակ չունի: «Չեմ վստահում թուրքին, դրանց լավ եմ ճանաչում: Մինչև հարցը հիմնովին լուծում չստանա, ես տուն չեմ գնա: Իմ հազարավոր կամավորականները պետք է մնան առաջնագծում ու ուշադիր հետևեն իրադարձությունների ընթացքին: Ադրբեջանցին հողա ուզում, բայց որ նրանց սկուտեղի վրա մի կտոր բան տանք, […]
«Կրտսեր սերժանտ Վահան Ստեփանյանն է: Հենց նա է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը խոցված, այրվող ադրբեջանական մարտական ուղղաթիռից հանել անձնակազմի կարեւոր փաստաթղթերը, քարտեզները, որոնք ապացուցում են` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես մշակել էր լայնածավալ ռազմական գործողություն: Վահանը կարողացել է արագ կողմնորոշվել, հասկացել է, որ ուղղաթիռում հաստատ ինչ-որ կարեւոր փաստաթղթեր կլինեն ու վտանգել է սեփական կյանքը (տարածքը […]
Թուրքիայի նախկին վարաչապետ Ահմեթ Դավութօղլուին մոտ կանգնած «Karar» թերթը նրա մասին հոդված է հրապարակել: Այն տպագրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձնազրույցից հետո վարչապետի պաշտոնից Դավութօղլուի հրաժարվելուց կարճ ժամանակ անց: Հոդվածի հեղինակ Վահդեթթին Ինջեն պատմում է, որ քրդական կարգավորման գործընթացի ավարտի և ռազմական գործողությունների մեկնարկի ժամանակահատվածում ինքը աշխատանքի բերումով մեկնել է Չանքայա պալատ և […]
Մկրտիչ Մաթևոսյանը կամավորագրվել և հոր հետ միասին առաջնագիծ է եկել ժամկետային զինծառայությունը ավարտելուց հետո: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ կամավորականը ընդգծեց, որ իր համար ամենակարևոր սերը հայրենիքն է ու ինքը չի վախենում կյանքը հայրենիքին զոհաբերելուց: «Այս հողերի համար հազարավոր մարդիկ են զոհվել: Այն որ թշնամին կարողանում է զոհված տղերքի դիակները խոշտանգել զայրացնում է»,-ընդգծեց Մկրտիչը: Մանրամասները՝ […]
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը hայտնել է, որ Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա: Ինչպես նշում է թուրքական «Star» թերթը, ԱԳՆ-ը խոսնակն ընդգծել է, որ գերմանական խորհրդարանի կողմից «հայկական թեզերը» պաշտպանող որոշման ընդունումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի՝ ԵՄ ինտեգրացիոն գործընթացի վրա, որին երկու երկրներն էլ մեծ […]
«Եթե չլինի հայրենասիրությունը չի լինի հայրենիքը» ,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առաջնագիծը պահող ազատամարտիկ Գևորգ Հարությունյանը: «Խանութս փակել ու եկել եմ, որովհետև կարևորը օրվա հացը չէ միայն: Իմ թոռները պետք ա մեր հայրենիքում ապրեն ու խաղաղ ապրեն: Թուրքի մայրը թող միշտ լացի, որովհետև իրա լակոտները մարդասպան են, իսկ մենք հայրենապահ»,-ընդգծեց ազատամարտիկը:
Նախօրեին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցը։ Քերին Լավրովին շնորհավորել է Մեծ հաղթանակի 71-րդ տարելիի կապակցությամբ։ Բացի այդ, կողմերը քննարկել են Սիրիայի հարցը, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։ Նշվում է նաեւ, որ ուշադրության կենտրոնում են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամների ջանքերը […]
«Մարտական ոգիս տեղն է, բայց առողջականս չի ներում: Ես հեռվից եմ եկել, որովհետև այլընտրանք չկար: Չեմ կարող հեռանալ առաջնագծից, բայց վախենում եմ տղերքի համար բեռ դառնամ»,-Henaran.am-ին թղթակցի հետ զրույցում ասաց առաջնագծը պահող նախկին մահապարտ Գառնիկ Ծատինյանը: Ազատամարտիկը հայրենիքի առաջ իրեն պարտական է համարում: Նա եկել է Հունաստանից, սակայն շարունակ փորձում է թաքցնել այդ փաստը. «Վերջին […]
Շուշիի ազատագրման եւ բանակի կազմավորման 24-րդ տարեդարձին Ստեփանակերտի հուշահամալիրում Արցախի բարձրաստիճան ղեկավարության կողքին չէր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Արարողությանը ներկա են եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Քոչարյանի մամլո խոսնակ […]






























