15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցեղասպանությունն այն հարցը չէ, որը քաղաքական նպատակներով շահարկվի․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը hայտնել է, որ Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա:

Ինչպես նշում է թուրքական «Star» թերթը, ԱԳՆ-ը խոսնակն ընդգծել է, որ գերմանական խորհրդարանի կողմից «հայկական թեզերը» պաշտպանող որոշման ընդունումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի՝ ԵՄ ինտեգրացիոն գործընթացի վրա, որին երկու երկրներն էլ մեծ կարևորություն են տալիս:

Նշելով, որ հետևում են բանաձևի շուրջ ծավալված գործընթացին՝ Բիլգիչը հայտարարել է, որ այնուամենայնիվ, իրենց համար երրորդ երկրիների խորհրդարաններում պատմությունը քաղաքականացնելու ջանքերը որևէ իմաստ չեն կրում: Ըստ Բիլգիչի՝ այդ ջանքերը ավելի են խորացնում խնդիրը:

«Ցեղասպանությունն այն հարցը չէ, որը քաղաքական նպատակներով շահաչկվի: Առանց այդ էլ Թուրքիան այդ հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու համար պատմության համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկ էր արել»,- նկատել է Բիլգիչը՝ տեղեկացնելով որ իրենց այս դիրքորոշման մասին հայտնել են գերմանացի գործընկերներին:

Արտգործնախարարության խոսնակը կարծում է, որ Բունդեսթագը պետք է հետևի Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի՝ Դողու Փերինչեքի գործով 2015թ. հոկտեմբերի 15-ին կայացրած վճռին և քայլերի ձեռնարկի այդ ուղղությամբ:

Բիլինչի համոզմամբ՝ եթե որոշումն ընդունվի, Գերմանիայում բնակվող թուրքերը և  Թուրքիան շատ լուրջ կարձագանքեն: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի խորհրդարանը կառաջնորդվի ողջամտությամբ և տրամաբանությամբ»,-եզրափակել է Բիլգիչը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ