Ահմեդն ամբողջ գիշեր լաց էր լինում․ կինը պատմել է Դավութօղլուի որոշման մասին
Թուրքիայի նախկին վարաչապետ Ահմեթ Դավութօղլուին մոտ կանգնած «Karar» թերթը նրա մասին հոդված է հրապարակել: Այն տպագրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձնազրույցից հետո վարչապետի պաշտոնից Դավութօղլուի հրաժարվելուց կարճ ժամանակ անց:
Հոդվածի հեղինակ Վահդեթթին Ինջեն պատմում է, որ քրդական կարգավորման գործընթացի ավարտի և ռազմական գործողությունների մեկնարկի ժամանակահատվածում ինքը աշխատանքի բերումով մեկնել է Չանքայա պալատ և իր հեղինակած «Kürdinsan» վերնագրով գիրքը փոխանցել վարչապետին:
Որոշ ժամանակ անց Ինջեին զանգահարել է վարչապետի կինը՝ Սարե Դավութօղլուն: Հայտնել է, որ կարդացել է գրողի ուղարկած գիրքը և տպավորված է: Խոստովանել է, որ «ինքն իրեն է գտել այդ գրքում»:
Սարե Դավութօղլուն նշել է. «Մենք էլ Արևմտյան Անատոլիայում նույն փորձությունների միջով ենք անցել, ինչ և դուք»: Ապա անդրադառնալով ռազմական գործողություններին՝ պատմել է.
«Պարոն Ահմեթը, այդ որոշումը կայացնելիս, ամբողջ գիշեր չքնեց: Նա լաց էր լինում՝ ասելով. «Ի՞նչ կլինի այնտեղի երեխաների հետ»: