08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դիարբեքիրում ոստիկանական ավտոբուս է պայթեցվել. կա 48 վիրավոր, 3 զոհ

Թուրքիայի Դիրաբեքիր քաղաքում «Քուրդիստան բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները պայթեցրել են ոստիկանական զրահապատ ավտոբուսը: Պայթուցիկ նյութով բեռնված մեքենան պայթեցվել է ոստիկանական ավտոբուսի անցնելու պահին:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` մեքենայով  տեղափոխվում էին 7 կասկածյալների, որոնք օրերս ձերբակալվել էին PKK-ի համար դրամահավաք կազմակերպելու մեղադրանքով: Պայթյունի հետևանքով զոհվել են տեղափոխվող կասկածյալներից 3-ը: Կա 48 վիրավոր, որոնցից 12-ը ոստիկան են, մյուսները` քաղաքացիական անձինք:

Աղբյուրը հիշեցրել է նաև, որ մարտի 31-ին PKK-ականների կողմից նույն եղանակով իրականացված պայթյունի հետևանքով էլ սպանվել էր 7 ոստիկան:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ