19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանի նախագահի թեկնածուների անուններն արդեն հայտնի են

Քանի որ արդեն հայտնի են Իրանում մոտ մեկ ամիս հետո կայանալիք նախագահական ընտրությունների մասնակից վեց թեկնածուները, ապա, հաշվի առնելով մեր հարավային հարևանի էթնիկ-դավանական և լեզվական առանձնահատկությունները, կարծում եմ՝ կարևոր կլինի հասկանալ, թե ինչ ծագում ունեն և որտեղից են սերում մերձավորարևելյան այս գերտերության նման բարձր պաշտոն ստանձնելու հավակնություն ունեցողները: Գործող նախագահ Հասան Ռուհանին ծագումով Սեմնան նահանգի […]

Թուրքիայում որոշել են սպանված հայ զինվորի ընտանիքին 10.900 դոլար փոխհատուցում վճարել

Թուրքական դատարանը որոշում է կայացրել 40000 թուրքական լիրա (10900 դոլար) փոխհատուցում վճարել այդ երկրի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ սպանված հայազգի Սևակ Բալըքչըի ընտանիքին: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` ավելի վաղ Սևակի ընտանիքը փոխհատուցման պահանջով հայց էր ներկայացրել դատարան: Անկարայի զինվորական դատարանը ընտանիքին ընդհանուր առմամբ 40000 լիրա փոխհատուցում վճարելու որոշում է կայացրել` 16000-ական լիրա Սևակի […]

Փայլանը մեջլիսից պահանջում է ուսումնասիրել 1915թ տեղահանության մասին օրենքի հետևանքները

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը Օսմանյան Կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու դիմում է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է հայկական «Ակօս» շաբաթաթերթը: «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ը ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ էր մտել նույն թվականի հունիսի 1-ին «Takvim-i Vekâyi» պաշտոնաթերթում տպագրվելուց հետո: Փայլանը պահանջել է ուսումնասիրել այդ ժամանակարշրջանի կառավարության և […]

Իրանում նախագահի փոփոխությունը չի անդրադառնա հայ–իրանական հարաբերությունների վրա

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին երկրի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների թվում է, իսկ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դիմումը չի ընդունվել։ Ինչպես հայտնել են ՆԳ նախարարությունում, Իրանի նախագահի պաշտոնի վերջնական թեկնածուները վեցն են՝ Հասան Ռոհանին, Մոստաֆա Ակա-Միրսալամը, Իշհաք Ջահանգիրին, Մոհամադ Բաքեր Քալիբաֆը, Սայեդ Իբրահիմ Ռաիսին և Մոստաֆա Հաշեմի-Թաբան: Իրանում նախագահական ընտրությունները դեռևս չսկսված՝ հետաքրքիր զարգացումներ են […]

Էրդողանը մայիսին կհանդիպի Պուտինի և Թրամփի հետ

Թուրքիայում սահմադրական հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին երկու կարևոր հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ: Ինչպես փոխանցում է «Bursadabugun» լրատվական կայքը, մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ  մայիսի 16-17-ը ընկած ժամանակահատվածում` ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Խոսելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մասին Էրդողանը ասել է. «Կարծում եմ […]

Եվրոպայի դռները Թուրքիայի առջև փակվել են․ պատմաբան

Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեից հետո Եվրոպան հասկացնում է, որ Եվրոպայում Թուրքիան տեղ չունի, և Եվրոպան Թուրքիային սիրով ընդունելու ցանկություն չունի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Գևորգ Յազճյանը։ Նա նշեց, որ Եվրոպայի դարպասները Թուրքիայի առջև փակվել են։  «Թուրքիան 60 տարի մուրացկանի նման Եվրոպայի դարպասների մոտ սպասեց, բայց եվրոպական դարպասները Թուրքիայի առջև փակվել են», […]

Թուրքիան Ցեղասպանությունը չի ճանաչում մի պատճառով (տեսանյութ)

«Եղեռնի 100-րդ տարելիցից հետո նոր սկիզբ առավ արդարության ճանապարհը, միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ»,- այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա նկատեց, որ Ցեղասպանությունից 102 տարի անց էլ մեր նպատակը շարունակում է մնալ պահանջատիրությունը՝ Ցեղասպանության փաստի ոչ այնքան ճանաչումը, որքան հատուցումը:  Էդիկ Մինասյանը նշեց, որ բավական մեծ աշխատանքներ […]

Օբաման մեզ խաբեց․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արաբական «Al Jazeera» հեռուստաընկերության հետ զրույցում կոշտ մեղադրանք է հնչեցրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հասցեին:  Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի`լրագրողները զրույցի ժամանակ Էրդողանին հարցրել են, թե  արդյոք ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը Թուրքիային խոսք է տվել, որ կփոխի  իր դիրքորոշումը Սիրիայի քրդական ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հարցում: Ի պատասխան դրան, Էրդողանը […]

Էրդողանը ահաբեկիչ է անվանել ԵԱՀԿ դիտորդներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներ» է անվանել սահմանադրական հանրաքվեի ժամանակ առաքելություն իրականացրած ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամներին: Ըստ թուրքական «Diken.com» լրատվական կայքի` «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ որպես իր ասածի «հիմնավորում»` Էրդողանը նշել է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչներից մեկը ելույթի ժամանակ ձեռքին պահել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դրոշը: «Դրանք հանրաքվեն վերահսկելու համար ԵԱՀկ-ի […]

Պայթյունավտանգ է (տեսանյութ)

 «Հանրաքվեի արդյունքների ուժի մեջ մտնելուց հետո մենք կունենանք իսկապես նոր Թուրքիա»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ նախ ակնառու էր բոլորի համար, որ այս անգամ այս հանրաքվեն, ի տարբերություն նախորդների, երբ մեծ առաջընթաց էր ապահովվում, ձայների մեծամասնության մեծ պաշար էր լինում, քիչ աջակցություն ունեցավ:  «51 կողմ ու դեմ ձայները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի