21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանը մայիսին կհանդիպի Պուտինի և Թրամփի հետ

Թուրքիայում սահմադրական հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին երկու կարևոր հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ: Ինչպես փոխանցում է «Bursadabugun» լրատվական կայքը, մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ  մայիսի 16-17-ը ընկած ժամանակահատվածում` ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Խոսելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մասին Էրդողանը ասել է. «Կարծում եմ […]

Եվրոպայի դռները Թուրքիայի առջև փակվել են․ պատմաբան

Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեից հետո Եվրոպան հասկացնում է, որ Եվրոպայում Թուրքիան տեղ չունի, և Եվրոպան Թուրքիային սիրով ընդունելու ցանկություն չունի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Գևորգ Յազճյանը։ Նա նշեց, որ Եվրոպայի դարպասները Թուրքիայի առջև փակվել են։  «Թուրքիան 60 տարի մուրացկանի նման Եվրոպայի դարպասների մոտ սպասեց, բայց եվրոպական դարպասները Թուրքիայի առջև փակվել են», […]

Թուրքիան Ցեղասպանությունը չի ճանաչում մի պատճառով (տեսանյութ)

«Եղեռնի 100-րդ տարելիցից հետո նոր սկիզբ առավ արդարության ճանապարհը, միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ»,- այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա նկատեց, որ Ցեղասպանությունից 102 տարի անց էլ մեր նպատակը շարունակում է մնալ պահանջատիրությունը՝ Ցեղասպանության փաստի ոչ այնքան ճանաչումը, որքան հատուցումը:  Էդիկ Մինասյանը նշեց, որ բավական մեծ աշխատանքներ […]

Օբաման մեզ խաբեց․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արաբական «Al Jazeera» հեռուստաընկերության հետ զրույցում կոշտ մեղադրանք է հնչեցրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հասցեին:  Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի`լրագրողները զրույցի ժամանակ Էրդողանին հարցրել են, թե  արդյոք ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը Թուրքիային խոսք է տվել, որ կփոխի  իր դիրքորոշումը Սիրիայի քրդական ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հարցում: Ի պատասխան դրան, Էրդողանը […]

Էրդողանը ահաբեկիչ է անվանել ԵԱՀԿ դիտորդներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներ» է անվանել սահմանադրական հանրաքվեի ժամանակ առաքելություն իրականացրած ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամներին: Ըստ թուրքական «Diken.com» լրատվական կայքի` «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ որպես իր ասածի «հիմնավորում»` Էրդողանը նշել է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչներից մեկը ելույթի ժամանակ ձեռքին պահել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դրոշը: «Դրանք հանրաքվեն վերահսկելու համար ԵԱՀկ-ի […]

Պայթյունավտանգ է (տեսանյութ)

 «Հանրաքվեի արդյունքների ուժի մեջ մտնելուց հետո մենք կունենանք իսկապես նոր Թուրքիա»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ նախ ակնառու էր բոլորի համար, որ այս անգամ այս հանրաքվեն, ի տարբերություն նախորդների, երբ մեծ առաջընթաց էր ապահովվում, ձայների մեծամասնության մեծ պաշար էր լինում, քիչ աջակցություն ունեցավ:  «51 կողմ ու դեմ ձայները […]

Բացառիկ հնարավորություններ` Արցախում

Չնայած այն հանգամանքին, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել (ըստ էության դրանք ավարտական փուլում են), այս տարի այդ ճանապարհով մարդկանց շարժը տեսանելի մեծացել է: Նպաստող հանգամանք է նաև այն, որ ճանապարհի հարակից հատվածում է Դադիվանքը, այդ ճանապարհը հարմար է նաև Գանձասար այցելելու համար. Բնության մասին դեռ չեմ ասում: Դեռևս պասիվություն է նկատվում […]

Լարված գիշեր. Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ (77 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են […]

Ալիևը կպարտադրի

Չնայած այն հանգամանքին,որ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցիների թիվը բավական փոքր է, դա չի խանգարում Իլհամ Ալիևին,որ իր վերահսկողության տակ գնտվող ԶԼՄ-ների միջոցով ուղղորդի ֆրանսաբնակ ադրբեջանցիներին, թե ում նրանք ձայն տան ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալիք հերթական նախագահական ընտրությունների առաջին փուլում: Առաջին հայացքից շատ տարօրինակ թեկնածուի են նախընտրել Բաքվում:  «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը համարվում է […]

Մահապատժի վերականգնումը վերջ կդնի Թուրքիայի ԵԽ անդամությանը. Եվրախորհուրդ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսնակ Դանիել Հյոլթգենը հայտարարել է, որ եթե Թուրքիան վերականգնի և սկսի կիրառել մահապատիժը, ապա դա կնշանակի այդ երկրի ԵԽ-ին անդամության վերջը: Ըստ թուրքական «Ahaber.com» լրատվական կայքի` Հյոլթգենը հայտարարել է, որ Թուրքիային անդամությունից զրկելու համար անհրաժեշտ է 47 անդամ պետություններից 2/3-ի ձայները: «Մահապատժի վերականգնման ուղղությամբ Թուրքիայի կատարած ցանկացած քայլ հետընթաց կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի