21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:

Լայնամասշտաբ պատերա՞զմ․ Ժողովուրդ

Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը համոզված է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ օրերս արած հայտարարությունը, թե պետք է պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի, հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է:  «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մշտապես փորձում է երեք հիմնական հարցեր լուծել, մեկը հայ հանրության վրա հոգեբանական ճնշման մեծացումն է, երկրորդը՝ ներքին լսարանի համար է, որ […]

Արցախի պաշտպանության բանակից հայտնում են

Ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Պետք է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները․ ԵՄ հանձնակատար

Եվրոպական միության (ԵՄ) ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հարցին: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ նա կոչ է արել ԵՄ անդամ երկրներին միավորել ուժերը և հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները: ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հանձնակատարը նշել է, որ անդամ երկրների համաձայնության դեպքում Եվրահանձնաժողովը կարող է անմիջապես ձեռնամուխ լինել Բրյուսել-Անկարա […]

Ռուսաստանը տեսնում է ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի ձգտումը. Լավրով

Ռուսաստանը տեսնում է ԵԱՀԿ ջանքերը` աջակցելու  Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք տեսնում ենք ԵԱՀԿ-ի ձգտումը` օգնել լուծել խնդիրները Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում, կազմակերպության ակտիվ մասնակցությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումներին: Այս […]

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահի ելույթը քննադատող հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահի ելույթը քննադատող հայտարարություն է տարածել

Թուրքիայի արտգործնախարարությունը բողոքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ելույթում  օգտագործված ձևակերպումների և արտահայտությունների դեմ, թեև, ինչպես հայտնի է, Թրամփը չի խախտել նախորդ նախագահների ձևավորած ավանդույթը և չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը: Թուրքական «Timeturk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝  Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես  այն տեսակետն է արտահայտվել, թե Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ հրապարակված ԱՄՆ նախագահի ելույթը չափազանց […]

Թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցրել Քուրդիստանի բանվորական կուսակցության հենակետերին

Այսօր գիշերը թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցրել նաև Հյուսիսային Իրաքի Սինջարի շրջանում գտնվող, ըստ թուրքական տեղեկատվության, այս տարածքում գործող Քուրդիստանի բանվորական կուսակցության հենակետերին: Պետք է հիշեցնել, որ որևէ թուրքական ինքնաթիռ չէր էլ փորձում հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին, երբ վերջինս, 2014թ. գրավելով նույն Սինջարը, փաստացի ցեղասպանության էր ենթարկում այս տարածքի եզդի բնակչությանը: Առայժմ թուրքական ռմբահարումների […]

Վերջ Հայոց ցեղասպանության հերքմանը․ Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (ՄԻՄ-İHD) հանդես է եկել գրավոր հայտարարությամբ: Թուրքական «Karınca» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Համաձայն Ստամբուլի Հայոց պատրիարքարանի տվյալների՝ առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում շուրջ 2 մլն հայ էր բնակվում: Արևմուտքից մինչև արևելք, հյուսիսից հարավ, այսինքն՝ Փոքր Ասիայի ամեն մի անկյունում՝  ամբողջ 2.925 […]

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ Հայոց ցեղասպանության 102-­րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ Օլանդն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին ու հիշեցրել  բանակցային գործընթացում Ֆրանսիայի ներգրավվածության մասին։ Նա ասել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն իր երկիրը ձգտում է գտնել […]

Թրքուհին Ծիծեռնակաբերդ էր եկել՝ անմոռուկը կրծքին /տեսանյութ/

Տիկին Դյոնե Գյունդուզն ազգությամբ թուրք է, թուրք, ով հստակ գիտակցում է՝ 1915-ին Թուրքիայի կողմից՝ հայ ազգի դեմ իրականացրած հանցագործությունը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, ոճրագործություն: Նա  Հայաստան է ժամանել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից՝ կիսելու հայ ժողովրդի մեծ ցավը, ներում հայցելու իր նախնիների գործած ոճրագործության համար: Տիկին Դյոնե Գյունդուզը «Միություն՝ ընդդեմ ցեղասպանության» ՀԿ անդամ է:  Տեսախցիկից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի