20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Որեւէ մեկն իրավասու չէ Ղարաբաղի փոխարեն որոշել առնվազն երկու հարց»

Որեւէ մեկն իրավասու չէ Ղարաբաղի փոխարեն որոշել առնվազն երկու հարց՝ կարգավիճակի եւ տարածքային ամբողջականության: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Արցախի Հանրապետությունն իր խնդիրներն ունի Ադրբեջանի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի օկուպացիայի մասով, եւ դա միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լուծելու հարցն է: Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա Արցախի ժողովուրդն այս առումով արդեն երեք անգամ հանրաքվե է անցկացրել՝ մեկը՝ 1991թ.-ի բուն հանրաքվեն, մյուս երկուսը՝ Սահմանադրության ընդունումն եւ փոփոխությունը: Եվ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից»,- նշել է Շ. Քոչարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ