Օբաման մեզ խաբեց․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արաբական «Al Jazeera» հեռուստաընկերության հետ զրույցում կոշտ մեղադրանք է հնչեցրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հասցեին:
Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի`լրագրողները զրույցի ժամանակ Էրդողանին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը Թուրքիային խոսք է տվել, որ կփոխի իր դիրքորոշումը Սիրիայի քրդական ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հարցում: Ի պատասխան դրան, Էրդողանը ասել է.
«Ըստ էության ահաբեկչական կազմակեպությունների դեմ պայքարի հարցում, ավելի վաղ նրանք ասում էին, որ պետք է փոխհամաձայնեցված աշխատենք: Երկկողմ հանդիպման ժամանակ (Թրամփի հետ հանդիպումը-խմբ ), օրակարգում կլինեն քրդական ուժերի վերաբերյալ մանրամասները և մենք, բնականաբար, իրենց կփոխանցենք մի շարք փաստաթղթեր: Մենք ավելի վաղ համաձայնություն ենք ձեռք բերել PKK-ի հետ հարցում: Օբամայի օրոք էլ Սիրիայի քրդական ուժերի հարցում համաձայնություն ունեինք, սակայն, ցավոք, Օբաման մեզ խաբեց»: